18/04/2011 12:40
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՇԻՆՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ
Սոցիալական բնակարանաշինության ոլորտում հնարավոր համագործակցության հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և Ազգային սոցիալական բնակարանային ասոցիացիայի խորհրդի անդամների հանդիպման ընթացքում։ Նշելով, որ սոցիալական բնակարանաշինության խնդիրը բնորոշ է բոլոր մեծ քաղաքներին, Ազգային սոցիալական բնակարանային ասոցիացիայի խորհրդի անդամ Հենկ Վեստրան քաղաքապետին է ներկայացրել ասոցիացիայի կողմից իրականացվող սոցիալական ծրագրերը, որոնց նպատակը ցածր և միջին եկամուտներ ունեցող ընտանիքներին բնակարան ձեռք բերելու հարցում օժանդակելն է։
Ընդգծելով սոցիալական բնակարանաշինության անհրաժեշտությունը` Կարեն Կարապետյանը նշել է, որ քաղաքապետարանի կողմից իրականացվել է վթարային շենքերի բնակիչների հաշվառում և մշակվել է սոցիալական բնակարանային ֆոնդի ծրագիր։ Որպես լուծում` ծրագրով նախատեսվում է ներկայում չօգտագործվող վարչական շենքերը բնակելի դարձնելու տարբերակը։ Այս ուղղությամբ քաղաքապետն առանձնացրել է ներդրումային մի քանի տարբերակ, որոնց արդյունքում ոչ միայն լուծում կստանա մարդկանց բնակարաններով ապահովելու սոցիալական կարևոր խնդիրը, այլև խթան կհանդիսանա բնակարանային շուկայում։
«Այս հարցում քաղաքապետարանը բաց է և պատրաստ քննարկելու ներդրումային ցանկացած ծրագիր»,- նշել է քաղաքապետը։
Գնահատելով խնդրի կարգավորման առնչությամբ քաղաքապետի մոտեցումները՝ ասոցիացիայի անդամները պատրաստակամություն են հայտնել առաջիկայում կոնկրետ ծրագրային առաջարկություն ներկայացնել։
04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
Արծաթ
767.92
+22.12
10:50 05/09/26
10:30 05/09/26
19:47 04/09/26
