Տնտեսական

USD BUY - 393.00+0.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 418.00+2.00
OIL:  BRENT - 73.19+0.34 WTI - 69.74+0.23
COMEX:  GOLD - 2641.00+0.02 SILVER - 30.15+0.23
COMEX:  PLATINUM - 939.80+0.85
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.56+0.10 EUR/GBP - 1.0437+0.08
FOREX:  EUR/USD - 1.0437+0.08 GBP/USD - 1.2571+0.02
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 39161.34+1.19 TOPIX - 2726.74+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 19883.13+0.82 SSEC - 3351.26-0.50
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
23/12/2024  CBA:  USD - 395.58+0.53 GBP - 496.33+2.24
23/12/2024  CBA:  EURO - 411.09+0.63
23/12/2024  CBA:  GOLD - 33276.51+349.41 SILVER - 366.22-8.34
ՏՄՊՊՀ – ՏՈՒԳԱՆՎԵԼ ԵՆ ՄՍԱՄԹԵՐՔ ԱՐՏԱԴՐՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ` ԱՆԲԱՐԵԽԻՂՃ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԴՐՍԵՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ
18/04/2011 12:47
Կիսվել

ՏՄՊՊՀ – ՏՈՒԳԱՆՎԵԼ ԵՆ ՄՍԱՄԹԵՐՔ ԱՐՏԱԴՐՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ` ԱՆԲԱՐԵԽԻՂՃ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԴՐՍԵՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) կողմից իրականացված դիտանցումների արդյունքում որոշ մանրածախ առևտրի կետերում հայտնաբերվել են տարբեր ընկերությունների արտադրության մսամթերքի տեսակներ, որոնք շուկա են հանվել օրենքի խախտումներով: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՏՄՊՊՀ մամուլի ծառայությունից` մասնավորապես, «Բարի սամարացի» ընկերության կողմից արտադրվող «Մոսկովսկայա» տեսակի ապխտած երշիկների փաթեթավորման վրա բացակայում են արտադրության տարեթիվը, ամիսը, օրը: Նույն կերպ իրենց արտադրատեսակները շուկա են հանել «Գեղարդ մսամթերքի կոմբինատը» («Սերվիլատ»), «Մարիլա» ընկերությունը («Սերվիլատ»), «Աթենք» ընկերությունը («Բրաունշվեյգսկայա »), «Երեմկան»   («Զեռնիստայա»), «Գամջալյան եղբայրները» («Կոնյաչնայա»), «Էրեբունի աստղ» ընկերությունը («Կոնյաչնայա»), «Ջրվեժի մսամթերքի կոմբինատը» («Կոնյաչյնայա»), «Ա. Բիլյան» ընկերությունը  («Սերվելատ»), «Մուշը» («Կռակովսկայա») և «Արարատ» արտադրական կոոպերատիվը («Կոնյաչնայա»):
 
Վերոնշյալ ընկերությունների կողմից ոչ պատշաճ մակնշումը օրենքի խախտում է: Այն կարող է ապակողմնորոշել սպառողին:
 
Տնտեսվարողի կողմից նման վարքագիծը, որը կարող է մոլորեցնել հասարակությանը համարվում է անբարեխիղճ մրցակցություն: Տվյալ դեպքում մոլորեցում է համարվում այն, որ վերոնշյալ ընկերությունների կողմից արտադրված երշիկների փաթեթավորման վրա բացակայում է արտադրության տարեթիվը, ամիսը և օրը:
 
Այսօր՝ ապրիլի 18-ին, կայացած Հանձնաժողովի նիստում որոշվեց անբարեխիղճ մրցակցության դրսևորման համար վերոնշյալ ընկերություններին տուգանել 500 հազարական դրամի չափով, որն այս դեպքում օրենքով սահմանված առավելագույն պատժաչափն է: Բացի այդ, Հանձնաժողովի որոշմամբ, տուգանված ընկերությունները պարտավոր են 5-օրյա ժամկետում հանել նշված արտադրատեսակները շրջանառությունից և հետագայում բացառել օրենքի խախտումը:  
 
Հանձնաժողովը ուսումնասիրությունների արդյունքները կտրամադրի նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը:
AMP
23/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.58
+0.53
Եվրո (EUR)
411.09
+0.63
Ռուբլի (RUR)
3.93
+0.08
Լարի (GEL)
141.20
-0.02
33276.51
+349.41
Արծաթ
366.22
-8.34