Այլ Լուրեր

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
ՀայՓոստը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը սկսում են համագործակցություն
16/03/2022 13:11
Կիսվել

ՀայՓոստը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը սկսում են համագործակցություն

Հայաստանի փոստի ազգային օպերատոր ՀայՓոստը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ստորագրել են հուշագիր: Հուշագիրը նպատակ ունի նպաստել դասական երաժշտության տարածմանը և հանրայնացմանը Հայաստանում:

Ըստ հուշագրի՝ ՀայՓոստը պետք է աջակցի նվագախմբին՝ փոստային բաժանմունքներում տեղեկատվական արշավներ կազմակերպելով, համերգների տոմսեր վաճառելով և դրանք առաքելով:

Իր  հերթին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կօժանդակի ՀայՓոստին՝ տրամադրելով երաժշտական լուծումներ ՀայՓոստի տեղեկատվական նյութերի ձևավորման համար:

Համագործակցության հուշագիրը ստորագրեցին ՀայՓոստ ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:

Հայկ Կարապետյանը բարձր է գնահատում այս համագործակցությունը՝ նշելով. – «Անհրաժեշտ է, որ մենք և մեզ նման մյուս մեծ ընկերությունները իրենց ուժերի ներածին չափով աջակցեն դասական երաժշտության տարածմանը: Մեր երիտասարդները պետք է ավելի շատ առնչվեն դասական երաժշտությանը և ավելի գնահատեն իրական արվեստը: Մենք առաջիկայում նաև նախատեսում ենք Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին նվիրված նամականիշ թողարկել»:

Սերգեյ Սմբատյանը նույնպես կարևորում է համագործակցությունը Հայաստանի փոստի ազգային օպերատորի հետ. «Ուրախ ենք, որ մեր իրականության մեջ մեծանում է այն կազմակերպությունների թիվը, որոնք կարևորում են դասական արվեստի դերն ու նշանակությունը։ Այս հուշագրով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի աջակիցների թիմին է միանում ՀայՓոստը, որի աշխատանքն առնչվում է գրեթե բոլոր ընտանիքներին։ Հուսով ենք, որ այս համագործակցությամբ մեր գործընկերոջ միջոցով դասական երաժշտությունը մուտք կգործի մարդկանց տներ՝ իր դրական ներգործությունն ունենալով նրանց կյանքում»։

ՀայՓոստ ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատորն է: 1992թ.-ից ՀայՓոստ ՓԲԸ-ն դարձել է Միացյալ ազգերի կազմակերպության մասնագիտացված գործակալության` Համաշխարհային փոստային միության անդամ-կազմակերպություն՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային փոստային համագործակցության ասպարեզում: ՀայՓոստ ՓԲԸ-ն ողջ ՀՀ-ում ունի շուրջ 850 փոստային բաժանմունք, մատուցում է փոստային և ֆինանսական ծառայություններ:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69