18/04/2011 16:27
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱԿՏԻՎ Է ՆԱԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ
Մեկ ամսից կազմակերպվելու է ԱՊՀ մաքսային ծառայությունների իրավապահպան ստորաբաժանումների ղեկավարների նիստը, որն այս անգամ անցկացվելու է Երևանում: Կարևորելով նախատեսվող հանդիպումը` Հայաստան է ժամանել ԱՊՀ մաքսային ծառայությունների իրավապահպան ստորաբաժանումների ղեկավարների կոմիտեի պատասխանատու քարտուղար Դմիտրի Կազմինը, ով նաև Համաշխարհային մաքսային ծառայության "Ռիլո-Մոսկվա" կապի տարածաշրջանային հանգույցի ղեկավարն է:
ԱՊՀ երկրների մաքսային ծառայությունների իրավապահպան ստորաբաժանումների գործունեությունն այժմ առաջնային դիրքերում է հայտնվել: Բացի համագործակցությունից և տեղեկատվության փոխանակումից, նշված ստորաբաժանումները համատեղ մեխանիզմներ են մշակում տարածաշրջանում տարվող մաքսանենգության դեմ պայքարում: Հայաստանի մաքսային ծառայությունը, որը ևս ներառված է այդ կառույցում, ամենաակտիվ մասնակիցներից մեկն է համարվում: Նաև այս հանգամանքը հաշվի առնելով` կոմիտեի հերթական նիստն անցկացվելու է Երևանում: ԱՊՀ մաքսային ծառայությունների իրավապահպան ստորաբաժանումների ղեկավարների կոմիտեի պատասխանաոտւ քարտուղար, "Ռիլո-Մոսկվա" կապի տարածաշրջանային հանգույցի ղեկավար Դմիտրի Կազմինը համոզված է, որ հանդիպումն անցնելու է բարձր մակարդակով: Նա ընդգծել է նաև հայկական կողմի ակտիվությունը որպես մասնակից կողմ` նշելով, որ ՀՀ մաքսային ծառայությունը միշտ պատասխանատու վերաբերմունք է դրսևորում իր մասով ստանձնած պարտավորությունների կատարման ու համագործակցության հարցերում: ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության պետ Սամվել Սանամյանն էլ հայտնել է, որ Կոմիտեի աշխատանքների շրջանակներում ԱՊՀ երկրների մաքսային ծառայությունների իրավապահպան ստորաբաժանումների համագործակցությունը դրական արդյունքներ է ապահովում մաքսանենգության դեմ պայքարի գործում, մասնավորապես տեղեկատվության և օպերատիվ տվյալների փոխանակման առումով:
Ի դեպ, 2001 թվականից Հայաստանը մուտք ունեցավ նաև Համաշխարհային մաքսային կազմակերպության տեղեկատվության փոխանակման փակ ցանց, որի միջոցով պարբերաբար մաքսանենգության հիմնական տեսակների հայտնաբերման վերաբերյալ տեղեկատվության փոխանակում է իրականացվում: Այդ աշխատանքները տարվում են ՀՄԿ-ի կողմից ստեղծված "Ռիլո-Մոսկվա" կապի տարածաշրջանային հանգույցի շրջանակներում: "Ռիլո –Մոսկվա"-ին անդամակցում են ԱՊՀ անդամ երկրները, այդ թվում Հայաստանը:
Դմիտրի Կազմինը փաստել է, որ միայն նախորդ տարվա ընթացքում "Ռիլո-Մոսկվա"-ի հայաստանյան գրասենյակի կողմից արդեն իսկ 32 օպերատիվ ուղղորդում է ստացվել մաքսանեգության նոր ձևերի և տեղափոխման նոր ճանապարհների վերաբերյալ: Այդ օպերատիվ տվյալներն օգտագործվել են Համաշխարհային մաքսային կազմակերպության անդամ բոլոր երկրների կողմից և տեղադրվել ՀՄԿ-ի փակ ցանցում: Ի դեպ, հենց այդ օպերատիվ տվյալների փոխանակման արդյունավետությունից է կախված մաքսային հսկողության մեխանիզմների կատարելագործման, ինչպես նաև մաքսային մարմինների կողմից հետաքննություն վարելու հաջող ընթացքը:
07/08/2026
դրամ
Դոլար (USD)
366.17
-0.08
Եվրո (EUR)
422.12
-0.61
Ռուբլի (RUR)
4.4525
-0.0364
Լարի (GEL)
139.73
-0.1
Արծաթ
726.78
+5.37
13:09 10/08/26
10:50 10/08/26
10:30 10/08/26
10:50 08/08/26
10:30 08/08/26
19:12 07/08/26
