Էմանուել Մակրոնն առաջիկա 12-18 ամիսներին կանխատեսում է պարենային գլոբալ ճգնաժամ
Աշխարհը առաջիկա 12-18 ամիսներին պարենային գլոբալ ճգնաժամի առջև կկանգնի Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով: Ինչպես տեղեկացնում «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
«Ուկրաինայում պատերազմի պատճառով առաջիկա 12-18 ամիսներին մենք կկանգնենք պարենային խորը ճգնաժամի առջև, հատկապես այն երկրներում, որոնք շատ են կախված Ռուսաստանից Մերձավոր Արևելքում եւ Աֆրիկայում, ուստի՝ Եվրոպան պետք է պատրաստ լինի մարտահրավերի, ինչպես իր, այնպես էլ իր գործընկերների համար»,-հայտարարել է Մակրոնը ասուլիսի ժամանակ:
Նա նաեւ հայտնել է, որ նպատակ ունի ապահովել Ֆրանսիայի պարենային անկախությունը հաջորդ հինգ տարվա համար նախագահ ընտրվելու դեպքում: