Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՄԻՋՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ. ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է 24 ԵՐԿԿՈՂՄ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
20/04/2011 17:07
Կիսվել

ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՄԻՋՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ. ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է 24 ԵՐԿԿՈՂՄ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

Հրապարակվել է «Հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններում միջտարածաշրջանային համագործակցության նոր նվաճումներին ընդառաջ» խորագրով հայ-ռուսական միջտարածաշրջանային առաջին համաժողովի եզրափակիչ հայտարարությունը, որը ներկայացվում է ստորև.
 
Հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններում միջտարածաշրջանային համագործակցության նոր նվաճումներին ընդառաջ» խորագրով հայ-ռուսական միջտարածաշրջանային առաջին համաժողովի մասնակիցների

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

2011թ. ապրիլի 18-19-ին ՀՀ Նախագահի աշխատակազմի եւ ՌԴ Նախագահի աշխատակազմի աջակցությամբ ու հովանու ներքո, Երեւանում կայացավ «Հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններում միջտարածաշրջանային համագործակցության նոր նվաճումներին ընդառաջ» խորագրով հայ-ռուսական միջտարածաշրջանային առաջին համաժողովը: 
Համաժողովին մասնակցեցին երկու երկրների ավելի քան 500 ներկայացուցիչներ: Համաժողովի բացմանը ներկա գտնվեց Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը: 
Հայկական կողմից միջոցառմանը մասնակցեցին ՀՀ կառավարության, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարությունները, նախարարությունների եւ գերատեսչությունների ղեկավարներ, մարզպետներ, գործարարներ, փորձագետներ: 
Ռուսական կողմից համաժողովին մասնակցեցին ՌԴ Նախագահի աշխատակազմի ղեկավար Ս.Ե.Նարիշկինը, ինչպես նաեւ պետական իշխանության դաշնային ու տարածաշրջանային մարմինների, բիզնես կառույցների ղեկավարներ, ոչ կառավարական կազմակերպությունների, փորձագիտական հանրության ներկայացուցիչներ: 
Համաժողովի մասնակիցները համոզմունք հայտնեցին, որ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման ներկա փուլը նոր հեռանկարներ է բացում միջպետական համագործակցության ինտենսիվ խորացման համար բոլոր ոլորտներում, այդ թվում նաեւ միջտարածաշրջանային համագործակցության ոլորտում` ի շահ երկու երկրների բարգավաճման եւ ժողովուրդների բարեկեցության: 
Համաժողովի ընթացքում կարեւորվեց միջտարածաշրջանային համագործակցության դերը, որը կոչված է նոր լիցք հաղորդելու հայ-ռուսական տնտեսական համագործակցության ծավալմանը, հումանիտար ոլորտում փոխգործակցության խորացմանը, Հայաստանի եւ Ռուսաստանի ժողովուրդների հոգեւոր ու մշակութային սերտ կապերի պահպանմանն ու ամրապնդմանը: Համաժողովի գլխավոր թեմաներն էին երկու երկրների տարածաշրջանների մակարդակով ուղղակի տնտեսական կապերի ապակենտրոնացված համագործակցության հետագա խորացման եւ զարգացման հարցերը տնտեսական հարցերի լայն սպեկտրով` տնտեսություն, ֆինանսական ոլորտ, փոքր եւ միջին բիզնես, զբոսաշրջություն, էներգետիկա, հեռահաղորդակցություններ եւ կապ, արդյունաբերության տարբեր ճյուղերի առաջադեմ տեխնոլոգիաներ, ինչպես նաեւ՝ մշակույթ ու կրթություն: Համաժողովում հատուկ տեղ գրավեցին փոքր եւ միջին բիզնեսի ոլորտում երկկողմ համագործակցության գործընթացում ավելի ակտիվ ներգրավմանն ուղղված հարցերի քննարկումն ու կոնկրետ քայլերի մշակումը: 
Համաժողովի շրջանակներում անցկացվող արդյունաբերական ինովացիաների միջտարածաշրջանային ցուցահանդեսն ի զորու է նոր լիցք հաղորդել միջտարածաշրջանային առեւտրատնտեսական փոխգործակցության առկա հսկայական ներուժի գործնական կիրառմանը, այդ թվում` բարձր տեխնոլոգիաների ոլորտում, որը դիտարկվում է որպես երկրների տնտեսությունների արդիականացմանն ուղղված առաջնային ուղղություններից մեկը: Համագործակցությամբ շահագրգիռ ձեռնարկություններն ու կազմակերպությունները մտքեր փոխանակեցին ինովացիաների բնագավառում իրենց նորագույն մշակումների շուրջ, նախանշեցին համատեղ փոխշահավետ նախագծերում դրանց հետագա կիրառման ուղիները: Համաժողովի ընթացքում ստորագրված 24 երկկողմ փաստաթղթերը` տարբեր ոլորտներում համագործակցության մասին համաձայնագրերը եւ հուշագրերը, այդ թվում՝ տնտեսվարող սուբյեկտների մակարդակով, ծանրակշիռ ներդրում ունեցան Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ միջտարածաշրջանային համագործակցության զարգացման գործում: 
Համաժողովի մասնակիցները վստահություն են հայտնում միջտարածաշրջանային փոխգործակցության լայն հեռանկարների կապակցությամբ եւ ողջունում փոխշահավետ համագործակցության հետագա խորացման ուղղությամբ Հայաստանի մարզերի ու Ռուսաստանի ռեգիոնների կողմից գործադրվող ջանքերը: 
Հաշվի առնելով, որ համաժողովը բացառիկ հնարավորություններ է ընձեռում Հայաստանի մարզերի ու Ռուսաստանի ռեգիոնների միջեւ համագործակցության առկա հնարավորությունների ամրապնդմանն ու նոր հեռանկարների հաստատման համար, թույլ է տալիս որակապես նոր մակարդակի վրա բարձրացնել երկկողմ հարաբերությունների միջտարածաշրջանային ձեւաչափը, համաժողովի մասնակիցները նպատակահարմար են գտնում միջտարածաշրջանային համագործակցության արդիական թեմայով հայ-ռուսական համաժողովների կանոնավոր հիմունքներով անցկացումը: 
Կայացած միջոցառման մասնակիցները համոզված են, որ համաժողովը կարող է դառնալ տարածաշրջանների մակարդակով երկկողմ համագործակցության հետագա զարգացման արդյունավետ հարթակ` իր ներդրումը բերելով Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ դաշնակցային ռազմավարական փոխգործակցության առավել ամրապնդմանը:
AMP
11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85