Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
«ՅՈՒՆԻԲԱՆԿ»-Ի «ՀՐԱԶԴԱՆ» ՄԱՐԶԱՅԻՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ Է
20/04/2011 18:02
Կիսվել

«ՅՈՒՆԻԲԱՆԿ»-Ի «ՀՐԱԶԴԱՆ» ՄԱՐԶԱՅԻՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ Է

Հաճախորդներին առավելագույն հարմարավետությամբ սպասարկելու համար “Յունիբանկ”-ի “Հրազդան” մարզային մասնաճյուղը տեղափոխվել է նոր երկհարկանի շենք, որը գտնվում է Հրազդան քաղաքի գլխավոր եւ բանուկ խաչմերուկներից մեկում: Մասնաճյուղի նոր հասցեն է` ք.Հրազդան, Միկրոշրջան թաղամաս, 4-րդ փողոց, համար 8: Փոխվել է նաեւ մասնաճյուղի հեռախոսահամարը` /0223/ 31376:

Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից` մասնաճյուղի տեղափոխումը նոր շենք իրականացվել է “Յունիբանկ”-ի մանրածախ բիզնեսի զարգացման ռազմավարական ծրագրի շրջանակներում, համաձայն որի “Յունիբանկ”-ն ընդլայնում եւ բարձրացնում է մասնաճյուղային ցանցի արդյունավետության մակարդակը` նպատակ ունենալով ապահովելու մեծ թվով հաճախորդների օպերատիվ սպասարկումը, բանկային ծառայությունների ամբողջական փաթեթի տրամադրումը եւ կորպորատիվ միասնական չափանիշների ներդրումը:

Հրազդան մասնաճյուղն առաջարկում է բանկային ծառայություններ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար, այդ թվում` ավանդների ընդունում, վարկավորում, բանկային քարտերի տրամադրում եւ սպասարկում, Յունիստրիմ դրամական փոխանցումների իրականացում, վճարահաշվարկային ծառայությունների մատուցում, կոմունալ վճարումների ընդունում:

Ներկայումս Բանկն ունի 34 մասնաճյուղ եւ ներկայացուցչություն Մոսկվայում: Բանկի բոլոր մասնաճյուղերը միացված են տվյալների միասնական բազային եւ աշխատում են online աշխատակարգով: Այս տարի “Յունիբանկ”-ը նախատեսում է բացել եւս 8 նոր մասնաճյուղ:
09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12