
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 26 նոր դեպք
Հայաստանում մարտի 22-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 հազար 354 դեպք, որից 409 հազար 456-ը`առողջացած, 8601-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2625 բուժառու:
Մեկ օրում կատարվել է 2258 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 26 նոր դեպք, առողջացել է 99 քաղաքացի, արձանագրվել է մահվան 3 դեպք:
Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 954 հազար 848-ի: