Այլ Լուրեր

USD BUY - 387.00+0.00 USD SELL - 390.00+0.00
EUR BUY - 408.00+1.00 EUR SELL - 414.00+3.00
OIL:  BRENT - 71.04-1.57 WTI - 66.95-2.02
COMEX:  GOLD - 2567.40-0.19 SILVER - 30.34-0.75
COMEX:  PLATINUM - 946.00-0.01
LME:  ALUMINIUM - 2649.50+5.29 COPPER - 9002.50+0.14
LME:  NICKEL - 15540.00-0.51 TIN - 28742.00-0.66
LME:  LEAD - 1957.00-0.15 ZINC - 2947.50+0.17
FOREX:  USD/JPY - 154.34-1.36 EUR/GBP - 1.0541-0.03
FOREX:  EUR/USD - 1.0541-0.03 GBP/USD - 1.2617-0.48
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43444.99-0.70 NASDAQ - 18680.12-2.24
STOCKS US: S&P 500 - 5870.62-1.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 38642.91+0.28 TOPIX - 2711.64+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 19426.34-0.05 SSEC - 3330.73-1.45
STOCKS EUR:  FTSE100 - 8063.61-0.09 CAC40 - 7269.63-0.58
STOCKS EUR:  DAX - 19210.81-0.27
15/11/2024  CBA:  USD - 388.25+0.61 GBP - 491.99+2.05
15/11/2024  CBA:  EURO - 410.42+3.01
15/11/2024  CBA:  GOLD - 32046.39-341.61 SILVER - 374.35-10.88
Հայաստանում քաղցկեղով հիվանդ երեխաների կյանքերը փրկելու նոր նախագիծ է մեկնարկել
22/03/2022 19:14
Կիսվել

Հայաստանում քաղցկեղով հիվանդ երեխաների կյանքերը փրկելու նոր նախագիծ է մեկնարկել

«Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամը նոր նախագիծ է մեկնարկում «ռեԱրմենիա» համագործակցության հարթակում, որը թույլ կտա ամեն ամիս օգնել 10-ից 30 երեխայի։

Մասնավորապես, հիմնադրամը հոգում է քաղցկեղ ունեցող երեխաների ախտորոշիչ լաբորատոր հետազոտությունների, քիմիաթերապիայի, ճառագայթային թերապիայի, իմունաթերապիայի, վիրաբուժական միջամտությունների, սիմպտոմատիկ դեղորայքի հետ կապված բոլոր ծախսերը, ինչպես նաև տրամադրում է հոգեբանական աջակցություն և օրական 4-անգամյա սնունդ:

Քաղցկեղով հիվանդ 10 երեխային քիմիաթերապևտիկ և սիմպտոմատիկ դեղորայքով ապահովելու համար անհրաժեշտ է ամսական 2 000 000 դրամ, 20 երեխային՝ ամսական 4 000 000 դրամ, 30 երեխային՝ ամսական 6 000 000 դրամ։

«Օգնեք Հայաստանի և Արցախի երեխաներին պայքարել քաղցկեղի դեմ» նախագծի շրջանակում «ռեԱրմենիա» հարթակում ամսական բաժանորդագրության գործիքի շնորհիվ դոնորները կարող են մեկ անգամ ձևակերպել ամսական նվիրատվություն, որից հետո ամեն ամիս համակարգը ավտոմատ կկատարի փոխանցումները։

Հայաստանում քաղցկեղով հիվանդ երեխաների կյանքերը փրկելու նոր նախագիծ է մեկնարկել

«Ինչպես գիտեք, «ռեԱրմենիա» հարթակը նոր գործիք ունի, որի շնորհիվ տարբեր կազմակերպություններ ու հիմնադրամներ հնարավորություն ունեն պարբերական նվիրաբերություններ ստանալ։ Այդպիսով կազմակերպությունները կամ հիմնադրամները կկարողանան կենտրոնանալ իրենց հիմնական գործունեության վրա, եթե ունենան անհրաժեշտ թվով մշտական դոնորներ։ Հատկապես դա վերաբերում է «Սիթի օֆ Սմայլ» կազմակերպությանը, որը ամսական շուրջ հարյուր երեխաների բուժման հարց է լուծում, և նմանատիպ կազմակերպություններին», – նշում է «ռեԱրմենիա» հարթակի գործառնական տնօրեն Արտակ Գրիգորյանը։

«Ամենամսյա նվիրատվությունները չափազանց կարևոր են մեր երեխաների բուժման շարունակականության ապահովման տեսանկյունից։ ռեԱրմենիա-ն ևս մեկ հարթակ է, որի միջոցով մեր երեխաներին աջակցել ցանկացողները կկարողանան բաժանորդագրվել պարբերական նվիրատվություններին։ Շատ ուրախ ենք ռեԱրմենիա-ի հետ համագործակցել։ Հուսով եմ՝ այս համագործակցության շնորհիվ միասին կկարողանանք շատ երեխաների կյանքեր փրկել», – ասում է «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանը։

Ամեն տարի Հայաստանում ախտորոշվում է մանկական քաղցկեղի մոտ 100 նոր դեպք։

Առանց ֆինանսական աջակցության երեխաների շրջանում քաղցկեղի ապրելիության մակարդակն անխուսափելիորեն կնվազի ճշգրիտ ախտորոշում ստանալու անկարողության, ախտորոշման հետաձգման և հիվանդության պրոգրեսիայի, թերապիայի անհասանելիության, բուժումից հրաժարվելու և հնարավոր ռեցիդիվների պատճառով:

«ռեԱրմենիա»-ն համագործակցության հարթակ է։ Այն հնարավորություն է ընձեռում յուրաքանչյուրին բարձրաձայնել Հայաստանի խնդիրները, ինչպես նաև առաջարկել այդ խնդիրները լուծող նախագծեր, կիսվել փորձով, հմտություններով կամ ֆինանսական և նյութական ռեսուրսներով։ «ռեԱրմենիա»-ն իր հերթին ստեղծում է միջավայր փոխադարձ վստահության և թափանցիկության ապահովման համար, որն արդյունավետ համագործակցության հիմքն է։

Հայաստանում քաղցկեղով հիվանդ երեխաների կյանքերը փրկելու նոր նախագիծ է մեկնարկել

15/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.25
+0.61
Եվրո (EUR)
410.42
+3.01
Ռուբլի (RUR)
3.90
+0.00
Լարի (GEL)
142.19
+0.41
32046.39
-341.61
Արծաթ
374.35
-10.88