21/04/2011 12:47
ՄԱՐՏԻՆ ՀՀ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ԱՆԿՈՒՄ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2011 թվականի մարտ ամսվա արդյունքներով ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներ, որոնց համաձայն 2011 թվականի մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ հանրապետությունում գրանցվել է առևտրի շրջանառության տարեկան ծավալների 5.0% աճ: Հաշվետու այս մեկ ամսվա արդյունքներով ՀՀ առևտրի շրջանառության ընդհանուր ծավալը կազմել է 143391.4 մլն դրամ: Նշենք նաև, որ մարտին փետրվար ամսվա համեմատությամբ հանրապետությունում առևտրի շրջանառության ծավալներն աճել են 16.6%-ով:
Միևնույն ժամանակ, մարտին, տարեկան կտրվածքով, հանրապետությունում գրանցվել է մատուցված ծառայությունների ծավալի (առանց առևտրի) 7.4% անկում: Ծառայությունների ծավալը, բացարձակ ցուցանիշով, կազմել է 65167.4 մլն դրամ:
29/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.18
-0.16
Եվրո (EUR)
412.14
-1.05
Ռուբլի (RUR)
4.3187
+0.0144
Լարի (GEL)
139.42
-0.11
Արծաթ
716.12
-43.36
18:03 29/09/26
