Տարածաշրջան

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
ԿՄԻԱՎՈՐՎԵՆ ԱՐԴՅՈ՞Ք ОДНОКЛАССНИКИ.РУ ԵՎ ВКОНТАКТЕ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱՅՔԵՐԸ
21/04/2011 15:07
Կիսվել

ԿՄԻԱՎՈՐՎԵՆ ԱՐԴՅՈ՞Ք ОДНОКЛАССНИКИ.РУ ԵՎ ВКОНТАКТЕ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱՅՔԵՐԸ

Mail.ru Group-ը պաշտոնապես հերքել է այսօր` ապրիլի 21-ին, ռուսական լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկատվությունն այն մասին, որ ԱՊՀ տարածքում, այդ թվում և Հայաստանում, լայն տարածում ունեցող ռուսական երկու խոշոր սոցիալական կայքեր` Одноклассники.ру-ն և ВКонтакте-ն, կարող են միավորվել: Հիշեցնենք, որ ռուսական լրատվամիջոցները, հղում անելով այս երկու սոցիալական պորտալների խոշոր բաժնետեր հանդիսացող Mail.ru Group ընկերությունների խմբի ղեկավար Դմիտրի Գրիշինի` «Ռուսական ինտերնետ-ֆորում» խորագիրը կրող կոնֆերանսի շրջանակներում կատարած հայտարարությանը, ներկայացել էին սեփական մեկնաբանություններով` չբացառելով, որ ռուսական այս երկու սոցիալական կայքերը կարող են միավորվել: 
 
Mail.ru Group-ի մամլո ծառայության պաշտոնական հայտարարության համաձայն` լրագրողները սխալ են հասկացել ընկերության ղեկավարի հետևյալ խոսքը. «Ընկերության ակտիվների միավորումը կարելի է համարել արդյունավետ և նպատակային, եթե հաշվի առնենք, որ մրցակցությունը սոցիալական կայքերի զարգացման տեսանկյունից աստիճանաբար սրվում է, և միջազգային ու տարածաշրջանային հարթակներում ի հայտ են գալիս նոր ուժեղ խաղացողներ»: Միևնույն ժամանակ, ընկերության մամլո ծառայության ներկայացուցիչը նշել է. «Կմիավորվեն արդյո՞ք Одноклассники.ру և ВКонтакте սոցիական կայքերը, ե՞րբ և ի՞նչ պայմաններում`  միայն բաժնետերերի որոշման հարցն է: Այս ուղղությամբ բանակցություններ կլինե՞ն, թե՞ ոչ, և արդյո՞ք դրական ելքով` ցույց կտա ժամանակը»:
 
Նշենք, որ ներկայումս Mail.ru Group-ին է պատկանում Одноклассники.ру-ի բաժնետոմսերի 100%-ը և ВКонтакте-ի` 32.5%-ը:
 
Որոշ աղբյուրների փոխանցմամբ` ВКонтакте-ի հիմնադիր Պավել Դուրովը կտրականապես դեմ է նման սցենարային զարգացմանը: Պավել Դուրովը և վերջինիս գործընկեր Վյաչեսլավ Միրիաշվիլին (ով հանդիսանում է ВКонтакте-ի 20% բաժնետեր) իրենց հերթին պատրաստակամություն են հայտնել Mail.ru Group-ից հետ գնել վերջինիս մասնաբաժինը:
AMP
02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69