Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
ՀՀ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԱՆԿՈՒՄԸ  ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
21/04/2011 15:48
Կիսվել

ՀՀ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԱՆԿՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

2011 թվականի մարտին Հայաստանի շինարարության ոլորտում շարունակվել են պահպանվել մինչ այս գրանցված անկման միտումները: Այս մեկ ամսվա արդյունքներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ շինարարության ոլորտում գրանցվել է անկում` 5.2%-ի սահմաններում: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած վիճակագրական տվյալների համաձայն, հաշվետու ամսում ՀՀ շինարարության համախառն ծավալները կազմել են 23363.0 մլն դրամ: Նշենք նաև, որ հաշվետու ամսում հանրապետությունում շինարարության համախառն ծավալը նախորդ ամսվա` փետրվարի համեմատությամբ աճել է 22,2%-ով (աճը հիմնականում պայմանավորվել է սեզոնային գործոններով): 
2011 թվականի փետրվարին ՀՀ շինարարության ոլորտում տարեկան կտրվածքով գրանցվել էր 4.1% անկում, հունվարին` 11.7% անկում:
Նշենք նաև, որ 2010 թվականի արդյունքներով նախորդ տարվա  համեմատությամբ հանրապետությունում շինարարության ընդհանուր ծավալները կրճատվել էին 3,3%-ով և ընթացիկ գներով կազմել 579790.9 մլն ՀՀ դրամ: Ընդ որում, այս մեկ տարում հանրապետությունում իրականացված շինարարության ընդհանուր ծավալի 13.6%-ը, որը կազմել է 79013.3 մլն դրամ, իրականացվել էր պետական բյուջեի միջոցների հաշվին, շուրջ 1%-ը (5407.9 մլն դրամ)` համայնքների միջոցների հաշվին, 11%-ը (63496.2 մլն դրամ)` միջազգային վարկերի հաշվին, 47.2%-ը ( 273818.9 մլն դրամ)` կազմակերպությունների միջոցների հաշվին, և 20.5%-ը (118487.6 մլն դրամ)` բնակչության միջոցների հաշվին:
11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85