21/04/2011 16:16
ՀԱՅ ԵՎ ՎՐԱՑԻ ԳԻՆԵԳՈՐԾՆԵՐԸ ՄՏԱԴԻՐ ԵՆ ՀԱՄԱՏԵՂ ՈՒԺԵՐՈՎ ԳՐԱՎԵԼ ՉԻՆԱԿԱՆ ՇՈՒԿԱՆ
Վրացական լրատվամիջոցները, հղում անելով Հայկական գինեգործների ասոցիացիայի նախագահ Ավագ Հարությունյանի հայտարարությանը, մեծ ոգևորությամբ նշում են, որ Վրաստանի կառավարությունը` չինական գինու շուկան գրավելու իր նպատակը կարող է իրագործել հայ գինեգործների հետ համատեղ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի գործարարները պատրաստ են համագործակցել: Ինչպես տեղեկացնում են վրացական լրատվամիջոցները` Հայկական գինեգործների ասոցիացիայի նախագահ Ավագ Հարությունյանը վերջերս հանդես է եկել հայտարարությամբ` նշելով, որ հայ և վրացի գինեգործները համատեղ ուժերով կարող են հեշտությամբ գրավել չինական շուկան: Այս պարագայում, վրացական կողմը գտնում է, որ այլևս էական չէ` գինի հայկական թե վրացական արտադրության է, կարևորը` կովկասյան «արմատներն» են, ինչն էլ չինական շուկան գրավելու առաջնային գործոններից մեկն է:
11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
Արծաթ
605.97
-3.85
16:27 11/11/26
