Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՎՍՏԱՀԵՑՆՈՒՄ Է` ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿԸ ԿԲԱՐՁՐԱՆԱ
21/04/2011 17:48
Կիսվել

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՎՍՏԱՀԵՑՆՈՒՄ Է` ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿԸ ԿԲԱՐՁՐԱՆԱ

Այսօր` ապրիլի 21-ին, տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որի շրջանակներում գործադիրը  հավանություն է տվել «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագծին, որն անհետաձգելի է համարվել և սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով։ Առաջարկվում է վերացնել ամուսնության պետական գրանցման ոլորտում տարածքային պատկանելիության սահմանափակումը` թույլ տալով նաև շրջանների բնակիչներին ամուսնության պետական գրանցում կատարել Երևան քաղաքի ՔԿԱԳ գործակալության «Ամուսնության պալատ» տարածքային բաժնում, հստակեցնել, կատարելագործել և վերախմբագրել օրենքի մի շարք այլ դրույթներ ևս։
 
Վարչապետ Տիգրան Սարգսյանը հիշեցրել է ՀՀ Նախագահի այն հանձնարարականը, որ անհրաժեշտ է կարճ ժամկետում բարձրացնել պետության կողմից մատուցվող ծառայությունների որակը։ «Վերջին շաբաթների ընթացքում ընդունվել են արմատական որոշումներ, – ասել է նա։ – Խոսքը վերաբերում է ոչ միայն անձնագրերի տրամադրման կարգին, որտեղ հաջողություն կա, այլ նաև վարորդական իրավունքների տրամադրման, մեքենաների գրանցման, հաշվառման, տեխնիկական զննման ոլորտում։ Այս ծառայությունից տարեկան օգտվում է 300 հազար, վարորդական իրավունք է ստանում առնվազն 50 հազար քաղաքացի։ Մեքենաների հաշվառման գործառույթում տարեկան 170 հազար քաղաքացի է ներգրավվում։ Հասկանալի է, որ եթե այս բնագավառում մեր կողմից մատուցվող ծառայություններն անորակ լինեն և կոռուպցիոն ռիսկեր պարունակեն, մեր նկատմամբ վստահություն չի լինի։ Այսօր քննարկվող հարցը վերաբերում է տարեկան 70 հազար քաղաքացու։ Այդքան մարդ օգտվում է այս ծառայությունից։ Ներկայացված առաջարկը վերացնում է կոռուպցիայի օբյեկտիվ հիմքերը, բայց, միևնույն է, վարչարարության առումով անհրաժեշտ է, որպեսզի նախարարներն այս խնդիրը պահեն իրենց անձնական հսկողության տակ։ Ցանկացած կոռուպցիոն դրսևորում պետք է խստագույնս պատժվի, հակառակ դեպքում այս որոշումներն իրենց բուն նպատակին չեն ծառայի։ Մոնիտորինգը, որ իրականացնում են երիտասարդները, շարունակվում է։ Նրանք գնում են և օգտվում այս ծառայություններից, այնուհետև իրենց հաշվետվության մեջ նկարագրում, թե որտեղ, որ փուլում օրենքից շեղում կա, որտեղ կաշառք են պահանջում, ինչքան է այդ կաշառքի չափը, ինչպիսի արհեստական քաշքշուկներ են ստեղծվում»։
AMP
11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85