Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ Է ՆՈՏԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՏԻՐՈՂ ՀԱՄԱՏԱՐԱԾ ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅԱՄԲ
21/04/2011 19:09
Կիսվել

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ Է ՆՈՏԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՏԻՐՈՂ ՀԱՄԱՏԱՐԱԾ ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅԱՄԲ

Ապրիլի 21-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստի շրջանակներում կառավարության որոշմամբ հավանություն է ստացել «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագիծը, որով նախատեսվում է նոտարի պաշտոնում նշանակվելու հնարավորություն ընձեռել նաև իրավաբանի առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող ՀՀ գործունակ քաղաքացիներին` անկախ ստաժավորման հանգամանքից։ 
ՀՀ վարչապետը, անդրադառնալով այս փոփոխություններին և լրացումներին,նշել է, որ չնայած բավական երկար ժամանակ է, ինչ ներդրվել է նոտարական այս համակարգը, բայց համատարած դժգոհություն կա։ «Սա այն ոլորտն է, որտեղ նույնպես իրականացվել է մոնիտորինգ,- նշել է Տիգրան Սարգսյանը։ – Համատարած կաշառակերություն է գործառույթների կիրառման առումով, ընդ որում քաղաքացիներին տեղյակ չեն պահում, թե իրականում ինչ վճարներ պետք է իրականացվի: Միանգամից գումարը վերցնում են։ Պարզվում է, որ այդ գումարը 2-3 անգամ գերազանցում է սահմանված սակագները։ Պետք է նաև այդ խնդրին անդրադառնալ։ Սահմանել ենք որոշակի միջանցք, ասենք, ծառայությունն արժե 3000-5000 դրամ։ Համատարած 5000 դրամ են վերցնում, չկա որևիցե մեկը, որ ասենք, 3000 դրամով այդ ծառայությունը մատուցի։ Հետևաբար, պետք է անդրադառնանք սակագներին և վերանայենք դրանք, ուղղակի վերացնենք այդ սանդղակը։ Օրենսդրական այս փոփոխությունը մեզ խիստ անհրաժեշտ է, որովհետև ուզում ենք նոտարների քանակն ավելացնել, բայց չենք կարողանում։ Փակ համակարգ ենք ստեղծել և կախվածության մեջ ընկել նոտարներից։ Հիմա քայլ առ քայլ պետք է շտկենք իրավիճակը»։
AMP
11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85