22/04/2011 10:44
«ԱՐԱՐԱՏ ԳՐՈՒՊ»-Ը ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻ ԵՎ ՈՉ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ 27 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՆԵՐԴՐՈՒՄ
Երեկ` ապրիլի 21-ին, տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որի շրջանակներում գործադիրը թույլատրել է «Արարատ գրուպ» ՍՊԸ կողմից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել մինչև 2015թ. դեկտեմբերի 30-ը։ Ընկերությունը Հայաստանում հանքային ջրերի և ոչ ալկոհոլային խմիչքների արտադրություն կազմակերպելու նպատակով ներմուծել է ժամանակակից տեխնիկա և տեխնոլոգիա։ Արդեն կատարվել է 12,5 մլն ԱՄՆ դոլարի չափով ներդրում. այդ թիվը հասցվելու է 27 մլն ԱՄՆ դոլարի, ստեղծվելու է մինչև 220 նոր աշխատատեղ` հետագայում կրկնապատկելու ակնկալիքով։ Որոշումը թելադրված է արտաքին ներդրումների ներգրավման, սննդի արդյունաբերության զարգացման, մարզերում աշխատատեղերի ստեղծման անհրաժեշտությամբ։
Բոլոր այսպիսի որոշումները, վարչապետի դիտարկմամբ, մշտապես ներկայացվում են հանրության դատին։ «Բնական է, որ այն բոլոր դեպքերը, երբ կառավարությունն արտոնություն է տրամադրում կամ ֆինանսավորում իրականացնում` նպատակ ունենալով աջակցել բիզնեսին, պետք է գտնվեն հանրության հսկողության տակ։ Այս ծրագիրը ևս պետք է ներկայացվի զանգվածային լրատվության միջոցներին, որպեսզի այս արտոնությունը ծառայի բուն նպատակին։ Առայժմ հաջողությամբ են ընթանում այն բոլոր ծրագրերը, որոնց մենք արտոնություն ենք տվել կառավարության կողմից։ Ունենք երևի 1-2 խնդրահարույց դեպք, որոնք պայմանավորված են շուկայի կոնյունկտուրայով, բայց ընդհանուր առմամբ հանրության վերահսկողությունը նաև զսպում է ներդրողներին, որպեսզի այդ արտոնությունները բուն նպատակին ծառայեն»։
23/01/2026
դրամ
Դոլար (USD)
379.07
-0.01
Եվրո (EUR)
444.84
+1.58
Ռուբլի (RUR)
4.9884
-0.0002
Լարի (GEL)
140.8
-0.02
Արծաթ
1138.1
-18
10:50 24/01/26
10:30 24/01/26
18:04 23/01/26
17:05 23/01/26
17:02 23/01/26
