22/04/2011 10:46
ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ, ԲԱՅՑ ՓԱՍՏԱՑԻ ՉԱՇԽԱՏՈՂ ԲՈԼՈՐ ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԸ ԿԼՈՒԾԱՐՎԵՆ
Երեկ` ապրիլի 21-ին, գործադիրը կառավարության նիստի շրջանակներում հավանության է արժանացրել «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» և «2008թ. հունվարի 1-ի դրությամբ հարկային հաշվետվություններ չներկայացրած կազմակերպությունները լուծարելու և անհատ ձեռնարկատերերին պետական հաշվառումից հանելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը։ Նախագծի հիմնական նպատակն է օրենքով սահմանված կարգով գրանցված և հարկային մարմիններում հաշվառված, սակայն ըստ էության չաշխատող տնտեսավարող սուբյեկտների լուծարումը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանց իրավաբանական գոյությունից որևէ տնտեսական օգուտ չեն ակնկալում ինչպես հիմնադիրները, այնպես էլ պետությունը։ Վարչապետի խոսքով` բոլոր ձեռնարկատերերը պետք է իմանան, որ նրանց համար բացառիկ հնարավորություն է ստեղծվում կատարելու կուտակված պարտավորությունները, որպեսզի ազատվեն տույժ-տուգանքներից։ Ըստ էության սա յուրատեսակ համաներում է։
11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
Արծաթ
605.97
-3.85
16:27 11/11/26
