Տնտեսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է «ԶՎԱՐԹՆՈՑ» ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՂ ՍԱՌՆԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ
22/04/2011 10:58
Կիսվել

ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է «ԶՎԱՐԹՆՈՑ» ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՂ ՍԱՌՆԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ

Ապրիլի 21-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն այցելել է «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում «Զվարթնոց» ազատ տնտեսական գոտու ծրագրի շրջանակներում կառուցվող սառնարանային համալիր, որի շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել և շահագործման հանձնել այս տարվա մայիս-հունիս ամիսներին:

«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության գլխավոր տնօրեն Մարսելո Վենդեի ուղեկցությամբ նախարարը շրջայց է կատարել սառնարանային` գյուղմթերքների հավաքման, սառեցման և փաթեթավորման համալիրի տարածքով, մանրամասն ծանոթացել առկա իրավիճակին և համալիրի հնարավորություններին:

Տիգրան Դավթյանը եղել է նաև օդանավակայանի` մեկնողների համար նախատեսվող նոր սրահի շինարարության տարածքում, որը նախատեսվում է շահագործման հանձնել 2011թ. սեպտեմբեր ամսին:

Այցին ներկա էին նաև ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ՀՀ քաղավիացիայի վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը, Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը:

Կողմերը պայմանավորվել են առաջիկայում հանդիպել և մանրամասն քննարկել համալիրի աշխատանքների հետ կապված խնդիրներն ու ընթացիկ հարցերը:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69