Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
«ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» –  ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ԲԻԶՆԵՍԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ԲԱՆԿԻ ՀԱՄԱՐ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ Է
22/04/2011 11:54
Կիսվել

«ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» – ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ԲԻԶՆԵՍԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ԲԱՆԿԻ ՀԱՄԱՐ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ Է

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ում տեղի է ունեցել «Business & Finance» շվեյցարական խորհրդատվական ընկերության կողմից բանկի վարկային աշխատակիցների ուսուցման և պատրաստման ծրագրով դիպլոմների հանձնման արարողությունը:Ինչպես տեղեկացնում են բանկից` տվյալ նախագծի նպատակն է «Business & Finance»  ընկերության կողմից խորհրդատվական ծառայությունների մատուցումը, որոնք նպատակաուղղված են Առէկսիմբանկում փոքր և միջին բիզնեսի վարկավորման զարգացմանը: Սեմինարները անցկացվել են երկու մոդուլներով`  «ՓՄՁ-ների վարկավորման հիմունքներ», որոնց ընթացքում բանկի մասնագետները ծանոթացել են միջազգային փորձում ընդունված վարկավորման հիմնական հասկացություններին, ինչպես նաև ՓՄՁ-ների ֆինանսավորման ոլորտում տարբեր մոտեցումներին: Տեսական մոդուլի ավարտից անմիջապես հետո վարկային մասնագետները անցան ՓՄՁ-ների վարկավորման երկշաբաթյա պրակտիկա:

Բանկի մասնագետներին դիպլոմներ հանձնելիս «BFC»-ի ավագ վարկային խորհրդատու Վերա Լաբզինան շնորհակալություն է հայտնել «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի ղեկավարությանը սեմինարների կազմակերպման, իսկ մասնակիցներին` ուսուցման ընթացքում ցուցաբերած բարձր արդյունքների համար: «Այժմ բանկերի միջև մրցակցությունը սրվում է հաճախորդների ներգրավման համար և այդ պայքարում գլխավոր փաստարկը  սպասարկման որակն է և որոշումների կայացման արագությունը: Հուսով եմ, որ մեր սեմինարները արդյունավետ կլինեն ձեզ համար  և իսկապես կօգնեն ձեր հետագա մասնագիտական աճին, իսկ արդյունքում` նոր հաճախորդների ներգրավման դժվար գործին», նշել է «BFC»-ի ավագ վարկային խորհրդատուն:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ Վիգեն Բարսեղյանն իր պատասխան խոսքում շնորհակալություն է հայտնել «Business & Finance»  ընկերությանը և, մասնավորպես, ընկերության ներկայացուցիչներ ավագ վարկային խորհրդատուներ Ելենա Բևզյուկին և Վերա Լաբզինային նրանց բարձր արհեստավարժության և անգնահատելի այն փորձի համար, որ նրանց շնորհիվ ձեռք բերեցին բանկի վարկային մասնագետները: Եզրահանգելով` Վիգեն Բարսեղյանը նշել է, որ Առէկսիմբանկը համարում է, որ փոքր և միջին բիզնեսի զարգացումը բանկի համար շատ հեռանկարային ուղղություն է:

«2010 թվականին բանկն արդեն ՀՀ ԿԲ-ի վերաֆինանսավորման ծրագրով ՓՄՁ-ների վարկավորման գծով առաջատար երեք բանկերի թվում է: ՓՄՁ-ների վարկավորման ծավալների ընդլայնումը նախատեսվում է 2011-2013 թթ. Բանկի Ռազմավարական զարգացման ծրագրով: Այդ ծրագրով  մինչև 2013 թվականը ՓՄՁ-ների վարկավորման համար նախատեսվում է հատկացնել մինչև 30 մլն ԱՄՆ դոլար, որոնցից 10 միլիոնը արդեն 2011 թվականին»,- վերջում նշել է Վիգեն Բարսեղյանը:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998 թվականին: Բանկի միակ բաժնետերը ռուսական «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ն է: Բանկն ունի 15 մասնաճյուղ, որոնցից  6-ը` Երևանում և  9-ը` մարզերում: 2011 թվականին նախատեսվում է բացել բանկի ևս 4 մասնաճյուղ: 2010 թվականի ընթացքում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի վարկային պորտֆելը նախորդ տարվա համեմատ մեծացել է 140%-ով:  2011 թվականին բանկը մտադիր է ապահովել վարկային պորտֆելի 50 տոկոս աճ և հասցնել պորտֆելի ծավալը մինչև 200 մլն ԱՄՆ դոլարի:

«Business & Finance»  (BFC) ընկերությունը հիմնադրվել է 2003 թվականին:  «BFC»-ն վարկային կազմակերպություններին առաջարկում է որակյալ խորհրդատվական ծառայություններ, որոնք հնարավորություն են տալիս բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը և գրավել նոր շուկաներ: Ընկերությունը դիտարկում է ֆինանսական հատվածի զարգացումը որպես տնտեսական աճի և աղքատության դեմ պայքարի գործիք: «BFC»-ի գործունեության թիրախային տարածաշրջաններից են Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) և Ասիայի երկրները: 2003թ. նրա հիմնադրման օրվանից «BFC»-ն  հաջողությամբ իրականացրել է ավելի քան 60 նախագիծ 33 երկրում: Գլխամասային գրասենյակը գտնվում է Ցյուրիխում, Շվեյցարիա: 

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08