Ֆինանսական

USD BUY - 393.00+0.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 418.00+2.00
OIL:  BRENT - 73.19+0.34 WTI - 69.74+0.23
COMEX:  GOLD - 2641.00+0.02 SILVER - 30.15+0.23
COMEX:  PLATINUM - 939.80+0.85
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.56+0.10 EUR/GBP - 1.0437+0.08
FOREX:  EUR/USD - 1.0437+0.08 GBP/USD - 1.2571+0.02
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 39161.34+1.19 TOPIX - 2726.74+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 19883.13+0.82 SSEC - 3351.26-0.50
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
23/12/2024  CBA:  USD - 395.58+0.53 GBP - 496.33+2.24
23/12/2024  CBA:  EURO - 411.09+0.63
23/12/2024  CBA:  GOLD - 33276.51+349.41 SILVER - 366.22-8.34
ՀՀ ԿԲ-Ն ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԽՍՏԱՑՈՒՄԸ, ՍԱԿԱՅՆ ԱՐԴԵՆ ԱՌԱՎԵԼ ՓՈՔՐ ՔԱՅԼԵՐՈՎ
23/04/2011 14:03
Կիսվել

ՀՀ ԿԲ-Ն ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԽՍՏԱՑՈՒՄԸ, ՍԱԿԱՅՆ ԱՐԴԵՆ ԱՌԱՎԵԼ ՓՈՔՐ ՔԱՅԼԵՐՈՎ

2011թ. առաջին եռամսյակում միջազգային ապրանքային շուկաներում արձանագրվեցին գների էական տատանումներ` պայմանավորված հիմնական նավթ արտահանող երկրներում աշխարհաքաղաքական զարգացումների և Ճապոնիայի տարերային աղետի պատճառով ձևավորված անորոշություններով: Այս իրավիճակում եռամսյակի առաջին կեսին գրեթե բոլոր հումքային և պարենային ապրանքների գները սահմանեցին վերջին երկու տարիների համար նոր բարձրակետեր, որին հետևեցին եռամսյակի վերջում նվազման ուղղությամբ ճշգրտումներ:
 
Այս համատեքստում, ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայությունից` ԿԲ խորհուրդն իր վերջին նիստում արձանագրել է, որ չնայած ներկայումս պարենային ապրանքների միջազգային շուկաներում դիտվում է գների աճի տեմպերի անկում, սակայն 2011թ. առաջին եռամսյակում կանխատեսումների համեմատ դրանց առաջանցիկ աճի արձանագրումն առաջիկա ժամանակահատվածի համար ներքին տնտեսությունում կպահպանի արտաքին գնաճային ճնշումները, գնաճի երկրորդային ազդեցությունները, գնաճային սպասումները: Միևնույն ժաանակ, ՀՀ ԿԲ գնահատակններով, տնտեսության ներքին հատվածից եկող ազդակները առավելապես ոչ գնաճային են: Աշխատանքի շուկայից առկա են թույլ գնաճային ճնշումներ, մասնավոր ծախսումների ազդեցությունն առավելապես չեզոք է, սակայն առկա են ռիսկեր` կապված վարկավորման և տրանսֆերտների արագ աճի հետ:
 
Ըստ կանխատեսումների` գյուղատնտեսության ոլորտում ձեռնարկված միջոցառումները կնպաստեն 2010թ. արդյունքներով այդ ճյուղում կրճատված առաջարկի վերականգմանը (կանխատեսվող բարենպաստ բնակլիմայական պայմաններում) արդեն իսկ առաջիկա ամիսներին: Վերջինները, ինչպես նաև 2011թ. տարեսկզբից դրամավարկային պայմանների խստացումը, հարկաբյուջետային քաղաքականության զսպող ազդեցությունը համախառն պահանջարկի ձևավորման վրա, պետական այլ կառույցների աջակցությունը հակագնաճային միջոցառումների իրականացման գործընթացում իրական նախադրյալներ կստեղծեն գնաճը 2011թ. երկրորդ կեսից նպատակային միջակայք վերադարձնելու համար:
 
Հաշվի առնելով վերը նկարագրված միջավայրը, որտեղ առաջիկա ժամանակահատվածի համար ռիսկեր են առաջացնում ամիսներ շարունակ արձանագրված բարձր գնաճի երկրորդային ազդեցությունները և գնաճային սպասումները, վերջիններիս չեզոքացման նպատակով ԿԲ խորհուրդը որոշել է շարունակել դրամավարկային պայմանների խստացումն ավելի փոքր քայլով: Նախորդ երկու ամիսներին վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5-ական տոկոսային կետով բարձրացնելուց հետո ապրիլին Խորհուրդը որոշել էր բարձրացնել այն 0.25 տոկոսային կետով, միաժամանակ առավել ակտիվորեն կիրառել իրացվելիության կարգավորման գործիքներ:
 
Նշենք նաև, որ 2011թ. ապրիլի 12-ի նիստում ՀՀ ԿԲ խորհուրդը ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանել էր 8.5% մակարդակում, լոմբարդային ռեպոյի և ներգրավված միջոցների տոկոսադրույքների համապատասխանաբար` 11.5% և 5.5% մակարդակներում:
23/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.58
+0.53
Եվրո (EUR)
411.09
+0.63
Ռուբլի (RUR)
3.93
+0.08
Լարի (GEL)
141.20
-0.02
33276.51
+349.41
Արծաթ
366.22
-8.34