26/04/2011 12:32
HSBC ԲԱՆԿԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ «ՓԱԿՈՒՄ» Է ԻՐ ՄԱՆՐԱԾԱԽ ԲԻԶՆԵՍԸ
Աշխարհի խոշորագույն բանկերից մեկը՝ բրիտանական HSBC-ն, պաշտոնապես հաստատել է վերջին մի քանի ամիսներին շրջանառվող լուրերը այն մասին, որ բանկը Ռուսաստում դադարեցնում է իր մանրածախ բիզնեսը: Հաղորդագրության մեջ նշվում է, որ բանկը, հրաժարվելով մանրածախ ծառայություներից և private banking-ից, Ռուսաստանում շարունակելու է մատուցել ներդրումային և կորպորատիվ ծառայություններ: Համաձայն բանկի ռազմավարական քաղաքականության վելուծության` վերջինիս համար Ռուսաստանում առավել հեռանկարային է համարվում ծառայությունների մատուցումը` կորպորատիվ հաճախորդներին և ֆինանսական ինստիտուտներին: Այդ պատճառով էլ որոշում է ընդունվել դուրս գալ մանրածախ բիզնեսից:
Նշենք, որ HSBC Holdings–ն իր շուկայական արժեքի մեծությամբ Եվրոպայում առաջինն է: Այս բանկը գործունեություն է իրականացնում 85 երկրներում, այդ թվում և Հայաստանում: 2010թ.-ին բանկի զուտ շահույթը կազմել է 13,16 ԱՄՆ դոլար:
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
Արծաթ
648.3
-20.2
10:50 24/10/26
10:30 24/10/26
18:37 23/10/26
16:18 23/10/26
