Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 60819.36-0.70 TOPIX - 3937.33+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24008.55-1.26 SSEC - 3655.83-0.67
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
12/11/2026  CBA:  USD - 360.51+0.03 GBP - 478.54-1.55
12/11/2026  CBA:  EURO - 400.02-1.48
12/11/2026  CBA:  GOLD - 46525-424 SILVER - 611.18+5.21
«ՅՈՒՆԻԲԱՆԿ»-Ը «ԻՆՏԵՐՆԵՏ ԲԱՆԿ-ՀԱՃԱԽՈՐԴ» ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ Է ԱՆՎՃԱՐ
27/04/2011 10:52
Կիսվել

«ՅՈՒՆԻԲԱՆԿ»-Ը «ԻՆՏԵՐՆԵՏ ԲԱՆԿ-ՀԱՃԱԽՈՐԴ» ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ Է ԱՆՎՃԱՐ

Ինտերնետ ցանցից օգտվողների թվաքանակի մեծացման հետ մեկտեղ Հայաստանում գնալով աճում է նաեւ «Ինտերնետ բանկ-Հաճախորդ» համակարգով իրականացված բանկային գործարքների ծավալը: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են «Յունիբանկ»-ից` այս բանկն առաջիններից մեկը ներդրեց նման համակարգ` նպաստելով Ինտերնետ բանկինգի կայացմանը հայաստանյան շուկայում: «Ինտերնետ բանկ-Հաճախորդ» համակարգը հնարավորություն է տալիս հաճախորդին  հեռակա կարգով կառավարել իր բանկային հաշիվները աշխարհի ցանկացածգ կետից` ինտերնետին միացված համակարգչի միջոցով: Այսինքն, համակարգը հաճախորդին տրամադրում է լիարժեք բանկային սպասարկում իրական ժամանակի ռեժիմում, հնարավորություն տալով հաճախորդին, առանց բանկ այցելելու, իրականացնել հետևյալ գործառնությունները` վճարման փաստաթղթերի մուտքագրում, խմբագրում  և տպագրում, փաստաթղթերի առաքում բանկ, գործարքների իրականացում «Գործառնական օր» համակարգում, բանկ ուղարկված փաստաթղթերի վերաբերյալ տեղեկանքի,  բանկային հաշիվներից քաղվածքի ստացում և տպագրում,   հաշիվների ընթացիկ կարգավիճակի վերահսկում և այլն: 

Ծառայությունից օգտվելու համար հաճախորդը պետք է դիմում ներկայացնի բանկին` «Ինտերնետ Բանկ-Հաճախորդ» համակարգում գրանցվելու նպատակով:«Յունիբանկ»-ի «Ինտերնետ Բանկ-Հաճախորդ» համակարգի առավելությունն օգտագործման պարզությունն է. այն  չի պահանջում հատուկ ծրագրի ներդրում` հաճախորդը մուտք է գործում համակարգ բանկի  կայքի միջոցով: Անհրաժեշտության դեպքում  բանկի աշխատակիցները հաճախորդին մանրամասնորեն կներկայացնեն համակարգի հետ աշխատելու գործընթացը: Հաշվի առնելով «Ինտերնետ Բանկ-Հաճախորդ» համակարգի օգտագործման բարձր արդյունավետությունը եւ հաճախորդների համար դրա հասանելիության բարձրացման անհրաժեշտությունը, «Յունիբանկ»-ն այս ծառայությունը այսուհետ կտրամադրի անվճար:   

Նշենք, որ «Յունիբանկ»-ի «Ինտերնետ բանկ-Հաճախորդ» համակարգի անվտանգությունը երաշխավորված է VeriSign Secure Site Pro with EV հանրահայտ հավաստագրի միջոցով: Հավաստագիրը հիմնված է EV և SGC տեխնոլոգիաների վրա, որոնք ֆիշինգի /ինտերնետային խարդախության տեսակ/ դեմ պայքարի ամենահաջող մեթոդներն են: VeriSign Secure Site Pro with EV հավաստագիրը բրաուզերում կարմիրի փոխարեն արտապատկերում է կանաչ հասցեատող և բանկի անվանումը` բացառելով երրորդ անձանց կողմից խարդախության բոլոր փորձերը:

12/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.51
+0.03
Եվրո (EUR)
400.02
-1.48
Ռուբլի (RUR)
4.3552
-0.0017
Լարի (GEL)
138.95
-0.02
46525
-424
Արծաթ
611.18
+5.21