Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ «ՀԱՐԿԱՅԻՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻՆ ՕԺԱՆԴԱԿՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
27/04/2011 12:06
Կիսվել

ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ «ՀԱՐԿԱՅԻՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻՆ ՕԺԱՆԴԱԿՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Դեռևս 2010 թվականի սկզբին ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ-USAID) հայաստանյան առաքելության միջև կնքված Փոխըմբռնման հուշագրով կողմերի միջև պայմանավորվածություն էր ձեռք բերվել տեխնիկական աջակցության և  համագործակցության ուղղությամբ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեից` այդ ժամանակահատվածի ընթացքում ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «Հարկային վարչարարության բարեփոխումներին օժանդակող տեխնիկական աջակցություն» ծրագրի միջոցով խնդիր էր դրվել իրականացնել երեք հիմնական թիրախային միջոցառումներ` բարելավել  հարկային վարչարարության արդյունավետությունը հարկային ստուգումներում, կատարելագործել ԱԱՀ-ի վերադարձի համակարգը և բարձրացնել հարկ վճարողների սպասարկման մակարդակը:
 
Քանի որ ծրագրի գործողությունների ժամկետներն արդեն ավարտվել են, Պետական եկամուտների կոմիտեում ամփոփվել են նախորդ տարվա ընթացքում համատեղ իրականացված գործունեության արդյունքները: Հանդիպման մասնակիցները միանշանակ առաջընթաց են արձանագրել բոլոր ուղղություններով: Ծրագրի համակարգող Արամ Մուրադյանի խոսքով` ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցիչները համագործակցել են Պեկ աշխատանքային խմբի հետ, մշակել ռիսկերի հիման վրա ստուգումներ անցկացնելու հայեցակարգ և մեթոդաբանություն, հրատարակել տարբեր օժանդակող ձեռնարկներ և այլն: ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի ղեկավար Չիմա Ջաթինջերը կարևորել է բարեփոխումների  գործընթացի շարունակականությունը, ինչպես նաև հետագա համագործակցության անհրաժեշտությունը: Ըստ նրա`  հարկային քաղաքականության բարելավման աշխատանքներն այսուհետ նույնպես իրենց ուշադրության կենտրոնում են լինելու, և այս ընթացքում ձեռք բերված փորձը նպաստելու է հետագայում որակապես նոր ծրագրերի իրագործմանը:
 
ՊԵԿ տեղակալներ Արտաշես Բեյբությանը, Ռուբիկ Քոչարյանը և Արմեն Ալավերդյանն էլ, իրականացված աշխատանքներն արդյունավետ գնահատելով, կարևորել են ծրագրի շրջանակներում հետագա համագործակցությունը` նշելով, որ այն կնպաստի ոլորտի զարգացմանը, վարչարարական գործիքների կատարելագործմանը և դրանց` միջազգային չափանիշներին համապատասխանեցմանը:
AMP
11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85