Բիզնես

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 410.00+0.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 104.38-1.19 WTI - 92.44-0.70
COMEX:  GOLD - 4287.90+0.58 SILVER - 64.00+0.85
COMEX:  PLATINUM - 1800.80+2.77
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 157.19-0.77 EUR/GBP - 1.1388+0.18
FOREX:  EUR/USD - 1.1388+0.18 GBP/USD - 1.3251+0.33
STOCKS RUS:  RTSI - 849.31-1.01
STOCKS US: DOW JONES - 51828.62+0.93 NASDAQ - 27068.72+0.48
STOCKS US: S&P 500 - 7743.41+0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 66364.20+1.30 TOPIX - 4128.59+1.31
STOCKS CHINA:  HANG SENG - 24510.09-1.01 SSEC - 3888.37+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10695.25+0.14 CAC40 - 8077.80-0.04
STOCKS EUR:  DAX - 25408.64+0.56
25/09/2026  CBA:  USD - 363.52+0.14 GBP - 481.45+0.73
25/09/2026  CBA:  EURO - 414.34+1.03
25/09/2026  CBA:  GOLD - 49863-192 SILVER - 743.09-18.46
ՄԱՔՍԱՅԻՆ ՔԱՐՏ` ԱՄԵՐԻԱԲԱՆԿԻՑ
27/04/2011 16:02
Կիսվել

ՄԱՔՍԱՅԻՆ ՔԱՐՏ` ԱՄԵՐԻԱԲԱՆԿԻՑ

Ամերիաբանկը, շարունակելով ՀՀ բանկային համակարգում ներկայանալ նոր ժամանակակից առաջարկներով, այսօր մշակել և իրավաբանական անձանց է ներկայացնում նոր վճարային քարտ` Հայաստանի բոլոր մաքսային կետերում անկանխիկ մաքսային վճարումների իրականացման հնարավորությամբ: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Ամերիաբանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից` այս ժամանակակից ֆինանսական գործիքը նպատակաուղղված է դարձնել հաճախորդների գործունեությունն առավել հարմարավետ և տնտեսել նրանց ժամանակը:

Ներմուծող ընկերությունների և մաքսազերծման ծառայություններ տրամադրող կազմակերպությունների համար հատուկ մշակված և ներդրված այս քարտը համալրում է Բանկի կողմից առաջարկվող վճարային քարտերի լայն տեսականին և ստեղծում ևս մեկ նոր հնարավորություն օգտվել անկանխիկ վճարումների հարմարավետությունից և անվտանգությունից: Քարտը նախատեսված է մաքսային կետերում մաքսային ու հարկային վճարումներն առավել դյուրին և հարմարավետ իրականացնելու համար` առանց անհանգստանալու բավականաչափ դրամական միջոցների առկայության մասին:

Ձեռք բերելով Մաքսային քարտը` հաճախորդը հնարավորություն է ստանում օգտվել քարտի սպասարկման հատուկ արտոնյալ պայմաններից, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև քարտին կից վարկային գծի ստացման մի շարք առավելություններից: Բանկում 3 ամսից ավել սպասարկված իրավաբանական անձ հաճախորդների համար քարտի սպասարկումն անվճար է, քարտին կից վարկային գծի մարման արտոնյալ ժամանակահատվածին հաջորդող առաջին ամսվա համար սահմանված է ցածր տարեկան տոկոսադրույք, վարկային գիծը տրամադրվում է ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ արտարժույթով, գծի ապահովվածություն է հանդես գալիս դրամական միջոցների շրջանառությունը:


“Ամերիաբանկ” ՓԲԸ կորպորատիվ, ներդրումային բանկ է, որն իրականացնում է կորպորատիվ և սահմանափակ մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: “Ամերիաբանկ”-ի Տնօրենների խորհրդի նախագահն է պրն Ռուբեն Վարդանյանը, Տնօրինության նախագահ-Գլխավոր տնօրենը` պրն Արտակ Հանեսյանը: “Ամերիաբանկ”-ի ռազմավարական գործընկերն է “Տրոյկա Դիալոգ” խումբը` Ռուսաստանի Դաշնության ամենամեծ ներդրումային ընկերություններից մեկը:
25/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.52
+0.14
Եվրո (EUR)
414.34
+1.03
Ռուբլի (RUR)
4.3127
+0.0405
Լարի (GEL)
139.55
+0.66
49863
-192
Արծաթ
743.09
-18.46