Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ Է ՎԱՅՐԻ ԲՆՈՒԹՅԱՆ  ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԵՏ
27/04/2011 19:33
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ Է ՎԱՅՐԻ ԲՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԵՏ

Այսօր` ապրիլի 27-ին, ինչպես նաև ապրիլի 16-ին և 23-ին, ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցները մասնակցեցին Երկրի օրվան նվիրված կամավորական աշխատանքներին: Հիշեցնենք, որ «Երկրի օր» քարոզարշավը մեկնարկեց Հայաստանում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի նախաձեռնությամբ:  

Ապրիլի 16-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ի կամավորները մասնակցեցին Եռաբլուր Պանթեոնի հարակից տարածքում կազմակերպվող ծառատունկի նախապատրաստական աշխատանքներին: Կամավորները հեռացրին քարերը և փխրեցրին հողը, պայմաններ նախապատրաստելով, որ առաջիկայում այստեղ բերվելիք տնկիները կարողանան արմատավորվել: Հաջորդ շաբաթ օրը` ապրիլի 23-ին, ՎիվաՍել-ՄՏՍ-ի կամավորները նորից հավաքվեցին Պանթեոնում` ծառատունկի նպատակով: Այս քարոզարշավին ընկերության աշխատակիցների մասնակցությունը բխում է այն համոզմունքից, որ դրական մթնոլորտը և բարենպաստ միջավայրն անհրաժեշտ են Հայաստանում բարեկեցիկ ապագա ստեղծելու համար:

Ծառատունկից զատ, այսօր` ապրիլի 27-ին, ՎիվաՍել-ՄՏՍ-ի կամավորները մասնակցեցին ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից կազմակերպված խիստ խորհրդանշական միջոցառման:

Հիշեցնենք, որ մինչեւ 2010 թ-ը, ապրիլի 24-ից հետո Ծիծեռնակաբերդում հավաքված միլիոնավոր ծաղիկներն ամեն տարի հուշահամալիրից հեռացվում էին որպես աղբ: Անցյալ տարի Հիմնադրամն առաջարկեց անմեղ զոհերի հիշատակին նվիրաբերված բոլոր ծաղիկների հավաքման եւ հետագա կիրառման այլընտրանքային, առավել օգտակար, խորհրդանշական ու բնապահպանական տարբերակ:

Ինչպես անցյալ տարի, միջոցառման շրջանակում բոլոր ծաղիկները խնամքով հավաքվեցին եւ տեղափոխվեցին հուշարձանի հետնամաս, առանձնացվեցին ցողունն ու ծաղկաթերթիկները: Ծաղկի ցողուններից պատրաստվեց պարարտախառնուրդ` հուշահամալիրի այգիների մշակման համար, իսկ ծաղկի չորացված թերթիկները հիմնադրամի «Արեւորդի» էկո-ակումբների սաները կօգտագործեն թղթի վերամշակման եւ ձեռքով պատրաստված բացիկների ձեւավորման համար: Այդ թուղթը կօգտագործի նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը` հուշագրեր, շնորհակալագրեր եւ հրավիրատոմսեր գրելիս: 

Ծաղիկների վերամշակման աշխատանքներն իրականացվում են անհատ կամավորների եւ տարբեր կազմակերպություններ ներկայացնող կամավորական խմբերի միջոցով: Այս տարի աշխատանքներին մասնակցեցին շուրջ 300 կամավորներ:

Աշխատանքներին մասնակցեցին կամավորական խմբեր ՎիվաՍել-ՄՏՍ-ից, Երեւանի պետական համալսարանից, Հայաստանում ամերիկյան համալսարանից, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցից, «Մակադամյան» հայ-կանադական ընկերությունից, «Հազարամյակի մարտահրավերներ Հայաստան» կազմակերպությունից:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52