Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅ-ԷՄԻՐԱԹԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ
28/04/2011 10:53
Կիսվել

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅ-ԷՄԻՐԱԹԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ` ապրիլի 27-ին, ընդունել է Արաբական Միացյալ Էմիրություների (ԱՄԷ) գործարար կանանց խորհրդի նախագահ շեյխուհի Հինդ ալ Քասիմիի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` վարչապետն ընդգծել է, որ պատվիրակության այցը լավ հնարավորություն է հայ-էմիրաթական տնտեսական համագործակցության հարցերի քննարկման, ինչպես նաև բիզնեսում հայ կանանց ներգրավելու առումով փորձի փոխանակման համար: Բարձր գնահատելով հայ-էմիրաթական քաղաքական հարաբերությունները` Տիգրան Սարգսյանը կարևորել է առևտրատնտեսական գործակցության ոլորտում առկա ողջ ներուժի լիարժեք իրացումը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` ԱՄԷ-ի գործարար կանանց խորհրդի նախագահը նշել է, որ պատվիրակությունը Հայաստան կատարած իր առաջին այցի շրջանակում ծանոթացել է Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորություններին ու շահագրգռված է, նաև հայ գործարար կանանց մասնակցությամբ, առևտրատնտեսական գործակցության ընդլայնմամբ։

Վարչապետ Սարգսյանը պատվիրակության անդամներին է ներկայացրել Հայաստանի տնտեսության կառուցվածքը և ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության առաջնահերթությունները: Մասնավորապես, խոսելով մեր երկրի տնտեսության դիվերսիֆիկացիայի անհրաժեշտության մասին` նա կարևորել է տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում, ինչպես նաև ինովացիոն ծրագրերի համար ազատ տնտեսական գոտու ստեղծման ուղղությամբ գործակցության զարգացումը:

Մանրամասներ ներկայացնելով ԱՄԷ գործարար կանանց խորհրդի գործունեության վերաբերյալ` շեյխուհի Հինդ ալ Քասիմին իր հերթին ընդգծել է նշված ոլորտներում փոխգործակցության ծավալման անհրաժեշտությունը:

Հաջորդիվ ծավալված մտքերի փոխանակության ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Հեռանկարային է համարվել սննդամթերքի, գյուղատնտեսական մթերքների, խմելու ջրի և ոսկերչական իրերի արտահանումը: Այդ առումով կառավարության ղեկավարն ընդգծել է «Զվարթնոց» օդանավակայանում ազատ տնտեսական գոտու, և, մասնավորապես, սառնարանային տնտեսության ստեղծման կարևորությունը, ինչը խթան կհանդիսանա արտահանման ծավալների աճի համար: Երկուստեք առաջնային է համարվել զբոսաշրջության ոլորտում կապերի աշխուժացումը:

Համատեղ ծրագրերի իրականացման համատեքստում վարչապետը կարևորել է հայ-էմիրաթական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը և նշել, որ ԱՄԷ գործարար կանանց խորհուրդը կարող է համագործակցել ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Զարգացման հայկական գործակալության և ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության հետ:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2