Եվրոպան գազի համար պետք է վճարի ռուբլով. Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրամանագիրը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է ոչ բարեկամ երկրների հետ գազի վաճառքի նոր պայմանների վերաբերյալ հրամանագիրը, որը ենթադրում է գնորդների կողմից գազի վճարումների իրականացում ռուսական ռուբլով։
Պուտինը հայտնել է, որ Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամաբար տրամադրված երկրների համար կգործի վճարման նոր կարգ։ Ռուբլով վճարումներ իրականացնելու համար «Արևմտյան» երկրները պետք է ռուբլով հաշիվներ բացեն ռուսական բանկերում։
«Մենք գնորդներին առաջարկում ենք հասկանալի և թափանցիկ վճարման կարգ։ Ռուսական բնական գազ գնելու համար նրան պետք է ռուբլով հաշիվներ բացեն ռուսական բանկերում, և այդ հաշիվներից վճարեն գազի համար։ Նոր կարգը սկսում է գործել 2022թ. ապրիլի 1-ից», – նշել է Վլադիմիր Պուտինը։
Ռուսաստանի նախագահը հայտնել է, որ եթե ռուբլով վճարումները չիրականացվեն, ապա ռուսական կողմի համար դա կդիրատկվի որպես պայմանագրային պայմանների խախտում, ինչին էլ կհետևեն համապատասխան քայլեր։
«Մենք չենք զբաղվում բարեգործությամբ, ոչ ոք անվճար գազ չի ստանա։ Կան գործող պայմանագրեր, որոնց համար չվճարելու դեպքում դրանք կդադարեն գործելուց», – ասել է նախագահը։
Պուտինի նշել է, որ Ռուսաստանի համար անընդունելի են այն ռիսկերը, որոնք կան գազի համար դոլարով կամ եվրոյով վճարումներ ստանալիս։ Իրավիճում, երբ արևմտյան երկրների ֆինանսական համակարգն օգտագործվում է ռուսական կազմակերպությունների և քաղաքացիների վրա ճնշումներ իրականացնելու համար, ոչ բարեկամաբար տրամադրված երկրների արժույթների օգտագործումն իմաստ չունի, խոսքն առաջին հերթին դոլարի և եվրոյի մասին է։ Նախկին կարգով աշխատելու դեպքում ստացված դոլարները և եվրոները նույնպես կարող են սառեցվել ԱՄՆ կամ ԵՄ կողմից։