Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՓՈՐՁԻ ՎԵՐԱՑՆԵԼ ՀՀ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԱՌԿԱ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԻՍԿԵՐԸ
28/04/2011 17:10
Կիսվել

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՓՈՐՁԻ ՎԵՐԱՑՆԵԼ ՀՀ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԱՌԿԱ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԻՍԿԵՐԸ

Այսօր` ապրիլի 28-ին, տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստից առաջ վարչապետը ներկայացրել է կադաստրի մատուցած ծառայությունների մոնիտորինգի արդյունքները: ՀՀ վարչապետը, մասնավորապես, տեղեկացրել է, որ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի  մասնակցությամբ կառավարությունում եղել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են վերջին տարվա ձեռքբերումները, ինչպես նաև անելիքները։ «Կադաստրն այն պետական մարմիններից է, որի հետ առնչվում են հարյուր հազարավոր մարդիկ։ Տարեկան առնվազն 300.000 հոգի առնչվում է անշարժ գույքի գործարքների և կադաստրի կողմից մատուցվող ծառայությունների հետ։ Մենք մանրակրկիտ դիտարկել ենք բոլոր ծառայությունները, որոնք մատուցվում են կադաստրի կողմից, ընդ որում` արձանագրել ենք, որ նաև կան տարբերություններ ըստ մարզերի, ըստ ծառայությունների. կան շրջաններ, որտեղ ծառայությունները բավական պատշաճ մակարդակի վրա են գտնվում, և բարեփոխումների ընթացքը ճիշտ են ընկալել և արագ ներդրել են նոր մոտեցումները: Բայց կան դեռևս տարածքներ, որտեղ այդ ծառայությունների որակը մեզ չի բավարարում», – նշել է վարչապետը: 
 
Այս կապակցությամբ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանն էլ իր հերթին հավելեց, որ վերջին տարիների ուսումնասիրությունները վկայում են, որ, իրոք, կադաստրի մարմիններում որոշակի բացթողումներ կան, և կա քաղաքացիների արդարացի դժգոհությունը:
 
«Որպեսզի կոռուպցիոն ռիսկերը ավելի նվազեցվեն և բնակիչների, քաղաքացիների հետ շփումները լինեն ավելի արդյունավետ, պարզ և թափանցիկ, մենք առաջարկություն ենք ներկայացրել, որի ընդհանուր էությունը հետևյալն է.այն չափագրումները, որոնք կատարվում են կադաստրի պետական մարմինների կողմից պետք է հնարավորինս կրճատվեն», – նշել է Երվանդ Զախարյանը և պարզաբանել, – «Այսօր չափագրումների իրականացումից և՛ սկզբնային, առաջնային գրանցման ընթացքում, և՛ դրանից հետո, երբ ահրաժեշտ է լինում ցանկացած տեղեկանք, երբ դիմում են քաղաքացիները կադաստրի պետական մարմիններին ստանալու, և այդ տեղեկանքները տրամադրելու նպատակով, կատարվում են լրացուցիչ տեղազննություն և չափագրումներ։ Կադաստրի պետական կոմիտեի առաջարկությունը հետևյալն է. թողնել միայն առաջնային գրանցման ժամանակ չափագրումները և տեղազննությունը։ Մնացած բոլոր դեպքերում չափագրությունները հանվեն օրակարգից, և քաղաքացիներին հնարավորություն տրվի տեղեկանքներն ստանալ կադաստրի պետական մարմիններից միայն գրանցված գույքի շրջանակներում և վկայականների հիման վրա, առանց լրացուցիչ այցելելու տարածքներ, օբյեկտներ և լրացուցիչ չափագրումների։ Սա հնարավորություն կտա աշխատել ավելի թափանցիկ, ազատ և այն կոռուպցիոն ռիսկերը, որոնք այսօր, իրոք, կան համակարգում վերացնել և ավելի դյուրին դարձնել քաղաքացիների համար աշխատանքը կադաստրի մարմինների հետ»։
11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85