28/04/2011 16:52
ԲԱՐԵԼԱՎՎՈՒՄ Է ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐԸ
Հայաստանի Հանրապետության գործարար միջավայրը բարելավելու, ինչպես նաև իրավաբանական և ֆիզիկական անձանց համար օրենսդրությամբ սահմանված պարտավորությունների կատարումն առավել դյուրին դարձնելու նպատակով այսօրվա իր նիստում ՀՀ կառավարությունը որոշել է, որ պետական մարմիններին կանոնադրություն, պետական գրանցման վկայական (դրա ներդիրներով) և/կամ դրանց պատճենները ներկայացնելու պարտավորությունները համարվում են կատարված, եթե պետական մարմին դիմելիս ներկայացվող դիմումում կամ հայտում հայտատուին կամ դիմումատուին վերաբերող տեղեկությունների շարքում նշվում է իր պետական գրանցման համարը։ Այսպիսով, պետական մարմինների կողմից ծառայություն ստանալու նպատակով իրավաբանական անձի կանոնադրության գրանցման վկայականի կամ դրա պատճենների ներկայացման պարտադիր պահանջը վերանում է։ Որոշմամբ պահանջվում է եղած թղթային բազաները թվայնացնել և ներբեռնել էլեկտրոնային համակարգ։ «Սա մեր լրջագույն որոշումներից է, – նշել է ՀՀ վարչապետը, – որով տնտեսավարող սուբյեկտների վրա ընկնող բեռը պետությունը վերցնում է իր վրա։ Սուբյեկտը պետության կողմից իրեն տրամադրված փաստաթղթերում նշելու է միայն արտոնագրերի և գրանցման վկայականների համարները, մնացած ծառայությունները պետությունն է մատուցելու բիզնեսին»։
11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
Արծաթ
605.97
-3.85
16:27 11/11/26
