ԹՈՒՐՔԻԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱՎԹԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԱՏԱՐԵԼ Է 2 ՄԼՐԴ ԱՄՆ ԴՈԼԱՐԻ ՆԵՐԴՐՈՒՄ
Թուրքիան Ադրբեջանի նավթային ոլորտում կատարած ներդրումերի ծավալով զբաղեցնում է առաջին տեղը: Պաշտոնական տվյալների համաձայն` ադրբեջանական նավթային ոլորտում թուրքական ներդրումների ծավալը 9 տարիների ընթացքում կազմել է 2 մլրդ ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, ադրբեջանցի գործարարների` Թուրքիայում կատարած ներդրումների ծավալը կազմում է 3 մլրդ ԱՄՆ դոլար:
Պաշտոնական վիճակագրության համաձայն` 2010 թ.-ին երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 2,5 մլրդ դոլար: