Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ԿԱՏԱՐՎԵԼ Է 2.4 ՄԼՐԴ ԴՐԱՄ ՊԱԿԱՍՈՒՐԴՈՎ
29/04/2011 15:21
Կիսվել

ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ԿԱՏԱՐՎԵԼ Է 2.4 ՄԼՐԴ ԴՐԱՄ ՊԱԿԱՍՈՒՐԴՈՎ

2011 թվականի առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 2.4 մլրդ դրամ պակասուրդով` նախատեսված 27.5 մլրդ դրամի դիմաց: ՀՀ ֆինանսների նախարարության հայտարարության համաձայն` շեղումը հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ բյուջեի ազատ միջոցներից եռամսյակային ծրագրով նախատեսված 30.7 մլրդ դրամից օգտագործվել է 12.7 մլրդ դրամ: Բացի այդ, չեն ստացվել արտաքին աղբյուրներից նախատեսված 12.9 մլրդ դրամի վարկային միջոցները: Անցած ժամանակահատվածում ներքին աղբյուրների գծով ֆինանսավորման ցուցանիշը կազմել է 15.3 մլրդ դրամ, իսկ արտաքին ֆինանսավորման գծով` -12.9 մլրդ դրամ:
 
Պակասուրդի ֆինանսավորման ներքին աղբյուրներում 3.6 մլրդ դրամ են կազմել փոխառու միջոցները, 11.7 մլրդ դրամ` ֆինանսական ակտիվները: Մասնավորապես` 3.6 մլրդ դրամ ստացվել է գանձապետական պարտատոմսերից: Մուրհակների մարման նպատակով ծրագրով նախատեսված վճարումները կատարվել են 100%-ով: Այդ նպատակով պետական բյուջեից տրամադրվել է 11.1 մլն դրամ: 1.2 մլրդ դրամ ստացվել է տրամադրված ներքին վարկերի վերադարձից` 88.6%-ով գերազանցելով ծրագրված ցուցանիշը: Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ ռեզիդենտներին պետական բյուջեից տրամադրվել են 2.15 մլրդ դրամի վարկեր, որից 1 մլրդ դրամ` Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի Հանրապետությանը 2009 թվականին տրամադրված պետական վարկի միջոցներից տնտեսության կայունացման վարկավորման ծրագրի 1-ին բաղադրիչի ֆինանսավորման, 1 մլրդ դրամ` «Ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով մարդատար տրանսպորտային միջոցներ ներմուծող ֆիզիկական անձանց բյուջետային վարկեր տրամադրելու նպատակով: 
Անցած ժամանակահատվածում պետական բյուջեի պակասուրդի արտաքին ֆինանսավորումը կազմել է -12.9 մլրդ դրամ, որից -2.8 մլրդ դրամը` փոխառու միջոցների,  10 մլրդ դրամը` ֆինանսական ակտիվների գծով: Նշված 2.8 մլրդ դրամն ուղղվել է արտաքին պարտավորությունների մարմանը, որից 1.8 մլրդ դրամը հատկացվել է Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերի գծով պարտքի մարմանը, 572.2 մլն դրամ է տրամադրվել Էլեկտրաէներգիայի հաղորդման և բաշխման համակարգի ծրագրի գծով Ճապոնիայի նկատմամբ պարտքի մարմանը, 412.0 մլն դրամ` ԱՄՆ ապրանքային վարկերի մարմանը, 16.5 մլն դրամ` ԱԷԿ-ի վառելիքի չոր պահպանման համակարգի ծրագրի գծով Ֆրանսիայի նկատմամբ պարտքի մարմանը: 9.6 մլրդ դրամ տրամադրվել է ԼՂՀ-ին որպես միջպետական վարկ: Վրաստանի կողմից Հայաստանի նկատմամբ ունեցած վարկային պարտավորությունների գծով կատարվել է 120.9 մլն դրամի վճարում` նախատեսված 71.9 մլն դրամի փոխարեն: Ստացված գումարից 49.1 մլն դրամը նախորդ տարվա պարտավորությունն է և Վրաստանի կողմից փոխանցվել է 2010 թվականի դեկտեմբերին, սակայն գանձապետական միասնական հաշվին մուտքագրվել է ընթացիկ տարվա հունվար ամսին: Բաժնետոմսերի և կապիտալում այլ մասնակցության ձեռքբերմանն ուղղվել է 434.1 մլն դրամ` կազմելով ծրագրի 99.8%-ը: Հաշվետու ժամանակահատվածում 140.9 մլն դրամով ավելացել է արտաքին աղբյուրներից ստացված արտաբյուջետային դրամաշնորհային միջոցների մնացորդը:
AMP
11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85