Բիզնես

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 363.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 413.00+0.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
6 հայ՝ Ֆորբսի միլիարդատերերի 2022թ. ցուցակում
05/04/2022 22:40
Կիսվել

6 հայ՝ Ֆորբսի միլիարդատերերի 2022թ. ցուցակում

Ամերիկյան Ֆորբս պարբերականը հրապարակել է 2022թ. միլիարդատերերի ցուցակը, որը գլխավորում է Tesla-յի հիմնադիր Իլոն Մասկը, որի կարողությունը գնահատվում է 219 մլրդ դոլար, երկրորդ հորիզոնականում Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսն է՝ 171 մլրդ դոլար։ է՝ 158 մլրդ դոլար, եռյակը եզրափակում է LVMH սեփականատեր Բեռնար Առնոն՝ 158 մլրդ դոլար:

Չորրորդ հորիզոնականում Մայքրոսոֆթի հիմնադիր Բիլ Գեյթսն է՝ 129 մլրդ դոլար։ Աշխարհի ամենահաջողակ ներդրող Ուորեն Բաֆեթն հինգերորդն է՝ 118 մլրդ դոլար։ Google-ի համահիմնադիր Լարի Փեյջը 6-րդն է՝ 111 մլրդ դոլար։ Յոթերորդը Google-ի մեկ այլ համահիմնադիր Սերգեյ Բրինն է՝ 107 մլրդ դոլար։ Oracle-ի հիմնադիր Լարի Էլիսոնը ութերորդն է՝ 106 մլրդ դոլար։ Microsoft-ի նախկին ղեկավար Սթիվ Բալմերը իններորդն է՝ 91.4 մլրդ դոլար։ Տասնյակը եզրափակում է Մուկեշ ամբանին՝ 90.7 մլրդ դոլար։

Ինչ կայանում է հայերին, ապա դրանց թիվը ցուցակում կրճատվել է 3-ով և կազմել 6։ Կրճատման պատճառը ռուս-ուկրաինական պատերազմն է, որը բերել է ռուսաստանաբնակ հայ միլիարդատերերի կարողության կտրուկ անկման։ Ցուցակից դուրս են մնացել Արտյոմ Խաչատրյանը, Ալբերտ Ավդոլյանը և Ռուբեն Վարդանյանը։

Տաշիր ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը 2,448-րդ հորիզոնականում է։ Կարապետյանի կարողությունը գնահատվել է 1.1 մլրդ դոլար: Դեռևս 2022թ. հունվարի սկզբին Կարապետյանի կարողությունը կազմում էր 4.6 մլրդ դոլար։

Մագնիտ առևտրային ցանցի նախկին սեփականատեր Սերգեյ Գալիցկիի (Հարությունյան) կարողությունը գնահատվել է 3.2 մլրդ դոլար, 2022թ. հունվարի 5-ի համեմատ կարողությունը նվազել է 0.3 մլրդ դոլարով։ Գալիցկին ցուցակի 951-րդ տեղում է։

Մեծ Բրիտանիայում բնակվող ռուսաստանահայ Անդրեյ Անդրեևի (Անդրեյ Հենրիխի Օհանջանյան) կարողությունը կազմել է 2 մլրդ դոլար։ Նա ցուցակի 1513-րդ հորիզոնականում է։ 2022թ. հունվարի 5-ի համեմատ նրա կարողությունն աճել է 0.1 մլրդ դոլարով։

Քիմ Քարդաշյանը 1,645 հորիզոնականում է, նրա կարողությունը 1.8 մլրդ դոլար է: 2022թ. հունվարի 5-ի համեմատ նրա կարողությունն աճել է 0.6 մլրդ դոլարով։

Նուբար Աֆեյանի կարողությունը 1.7 մլրդ դոլար է, նա ցուցակի 1,729-րդ հորիզոնականում է։ 2022թ. հունվարի 5-ի համեմատ արձանագրվել է անկում 1.1 մլրդ դոլարով։

Էդուարդո Էռնեկյանի կարողությունը գնահատվել է 1.5 մլրդ դոլար։ Նա ցուցակի 1,929 հորիզոնականում է։ 2022թ. հունվարի 5-ի համեմատ փոփոխություններ չեն արձանագրվել։

01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6