30/04/2011 17:45
ԱՊՐԻԼԻՆ ԲԵՆԶԻՆԻ ԵՎ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ԳՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԱԲԱՐ 3.9%-ՈՎ ԵՎ 5.8%-ՈՎ
2011թ. ապրիլին մարտի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.5% գնաճը, որը հիմնականում պայմանավորվել է բենզինի և դիզելային վառելիքի` համապատասխանաբար 3.9% և 5.8% գնաճով: Ինչպես տեղեկացնում են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից` 2011թ. ապրիլին 2010թ. ապրիլի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են համապատասխանաբար 8.8% և 17.7%-ով, իսկ 2010թ. դեկտեմբերի համեմատ` 15.1% և 19.9%-ով:
Նշենք նաև, որ մարտին փետրվարի համեմատությամբ ՀՀ-ում գրանցվել էր բենզինի և դիզելային վառելիքի` համապատասխանաբար 3.5% և 5.0% գնաճ, իսկ փետրվարին հունվարի համեմատ` համապատասխանաբար 3.8% և 4.8% գնաճ:
11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
Արծաթ
605.97
-3.85
16:27 11/11/26
