02/05/2011 10:57
ՈՒՈՐԵՆ ԲԱՖԵԹԸ ՎՍՏԱՀ Է` ՆՈՐ ԲԱՆԿԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄ ԱՄՆ-ԻՆ ՉԻ ՍՊԱՌՆՈՒՄ
ԱՄՆ-ում նոր բանկային ճգմաժամ չի լինի: Նման կարծիք է հայտնել ամերիկացի միլիարդատեր և հայտնի ներդրող Ուորեն Բաֆեթը` նշելով, որ որոշակի լուրջ վտանգ իր մեջ պարունակում է եվրոպական պարտքային ճգնաժամը: Ընդ որում, ըստ ամերիկացի ներդրողի, եվրոպական բանկերի մոտ լուրջ և համակարգային խնդիրներ կարող են ի հայտ գալ միայն այն դեպքում, երբ եվրոպական որևէ երկրի կառավարությունը չկարողանա օգնություն ցույց տալ խնդիրների առջև հայտնված իր «ազգային» բանկին: Այս տեսանկյունից եվրոպական բանկերի համար որպես առաջնային լուրջ վտանգ Ուորեն Բաֆեթն առանձնացրել է երկարաժամկետ պարտավորությունների մարելու «անկարողությունը»: Հատկանշական է, որ եվրոպական պարտքային ճգնաժամից դուրս գալու նպատակով Ուորեն Բաֆեթը Եվրոպային առաջարկում է մշակել միասնական վերազգային հարկաբյուջետային քաղաքականություն:
Հիշեցնենք, որ վերջերս ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանդես էր եկել հայտարարությամբ` նշելով, որ ԱՄՆ-ում կարող է սկսվել նոր ճգնաժամ, եթե պետական ծախսերը կրճատվեն աննախադեպ ծավալներով: Այս համատեքստում, ԱՄՆ նախագահը վստահեցրել է, որ պետական ծախսերի կրճատմանը զուգընթաց իր աշխատակազմը մտադիր է իրականացնել ծրագրեր` նոր աշխատատեղերի ստեղծման ուղղղությամբ:
04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
Արծաթ
767.92
+22.12
10:50 05/09/26
10:30 05/09/26
19:47 04/09/26
