Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 110.63+0.82 WTI - 99.44-4.25
COMEX:  GOLD - 4122.40-0.40 SILVER - 57.71+1.30
COMEX:  PLATINUM - 1644.00-0.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.18-0.08 EUR/GBP - 1.1224-0.04
FOREX:  EUR/USD - 1.1224-0.04 GBP/USD - 1.3372+0.34
STOCKS RUS:  RTSI - 941.08+0.77
STOCKS US: DOW JONES - 52495.88+1.02 NASDAQ - 26424.82-0.02
STOCKS US: S&P 500 - 7712.57+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64621.24+0.85 TOPIX - 4043.73+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 23651.87-0.90 SSEC - 3713.03-0.60
STOCKS EUR:  FTSE100 - 10733.00-0.29 CAC40 - 7838.49-0.38
STOCKS EUR:  DAX - 25304.42-0.06
21/10/2026  CBA:  USD - 361.4-0.05 GBP - 483.95+1.78
21/10/2026  CBA:  EURO - 405.92+0.81
21/10/2026  CBA:  GOLD - 47924-277 SILVER - 663.46-6.37
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ – ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ ԵՆ ԱՊՕՐԻՆԻ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ԴԵՊՔԵՐ
02/05/2011 16:00
Կիսվել

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ – ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ ԵՆ ԱՊՕՐԻՆԻ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ԴԵՊՔԵՐ

ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի վստահեցմամբ` ՊԵԿ-ը շարունակում է բարեփոխումներն ամբողջ համակարգում, միաժամանակ հետևողական վերահսկողություն իրականացնում հարկային և մաքսային ոլորտներում` պատշաճ վարչարարություն ապահովելու նպատակով: 
Իջևանի տարածքային հարկային տեսչության և օպերատիվ հետախուզության վարչության Իջևանի բաժնի աշխատակիցները ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, որ Իջևանի բնակիչ Գագիկ Զաքարյանն առանց համապատասխան  գրանցման Տավուշի մարզի Գանձաքարում կազմակերպել և իրականացնում է փայտասղոցման  գործունեություն: Հարկային մարմինների հսկողությունից դուրս մնալու նպատակով Զաքարյանն ապօրինի գործունությունը ծավալել է Գանձաքարից դեպի անտառ տանող ճանապարհին հարակից կիսակառույց շինությունում` աշխատելով հիմնականում գիշերային ժամերին: Ստուգման պահին արտադրամասում հայտանբերվել է 1 միլիոն 200 հազար դրամի մոտ 40 խորանարդ մետր տախտակ և գերան: Զաքարյանի նկատմամբ իրականացվում է վարչական վարույթ: Ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվող անձանց հայտանբերելու և պատասխանատվության ենթարկելու միջոցառումները  տեսչությունում շարունակվում են:
Միևնույն ժամանակ, Էրեբունու հարկային տեսչության և օպերատիվ հետախուզության վարչության Էրեբունու բաժնի աշխատակիցների համատեղ ստուգումների արդյունքում, ապրիլ ամսվա ընթացքում ապօրինի ձեռնարկատիրական գործունեության 10 դեպք է բացահայտվել: Այսպես, պարզվել է, որ Գառնիկ Ավետիսյանին պատկանող` ավտոմեքենաների վերանորոգման արտադրամասն առանց պետական գրանցման գործել է փետրվարից: Հայտնաբերվել են նաև ևս 9 չգրանցված` շուրջ 1 ամիս գործող արտադրամասեր: Բացահայտվել է հարկային դաշտից դուրս գործող կոշիկի, փայտամշակման, ավտոտեխսպասարկման արտադրամասերի, հանրային սննդի կետի, ինչպես նաև պատճենահանման ծառայության, ծաղկի և ձայներիզների մանրածախ առևտրի սրահների անօրինական գործունեությունը, որը  կասեցվել է: 
AMP
21/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.4
-0.05
Եվրո (EUR)
405.92
+0.81
Ռուբլի (RUR)
4.4121
+0.0379
Լարի (GEL)
139.19
-0.04
47924
-277
Արծաթ
663.46
-6.37