ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին – 12/04/22
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` ապրիլի 12-ին, բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 1.71 դրամով և կազմել 473.13 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 3.95 դրամով և կազմել 514.20 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.10 դրամով և կազմել 5.96 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 3.70 դրամով և կազմել 615.73 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինն աճել է 47.67 դրամով և կազմել 29685.97 դրամ: Արծաթի գինն աճել է 5.11 դրամով և կազմել 381.05 դրամ: