Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ՍՏԱՆՁՆԵԼ Է «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
04/05/2011 17:56
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ՍՏԱՆՁՆԵԼ Է «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ ընկերությունը ստանձնել է «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի գլխավոր հովանավորությունը` 12 միլիոն դրամ հատկացնելով փառատոնի իրականացման համար:

«Գյումրի քաղաքը հնուց ի վեր հայտնի է որպես մշակույթի, արվեստների ինքնատիպ քաղաք: Ես անձնական շփումից գիտեմ` Գյումրվա մարդկանց ստեղծագործական մղումն ու կենսունակությունն ուղղակի ապշեցուցիչ են: ՎիվաՍել-ՄՏՍ-ը, իր համեստ ներդրումն ունենալով ազգային ինքնության պահպանման ու զարգացման վեհ գործին, աջակցում է «Վերածնունդ»փառատոնին` Գյումրիի ժողովրդին մաղթելով ստեղծագործական կորով և դժվարություններին դիմակայելու անկոտրում կամք: Հպարտ ենք Գյումրիի պես տաղանդների քաղաքի մշակութային վերածննդին մեր մասնակցությունը ցուցաբերելու համար»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը անցկացվում է 2007թ.-ից: Փառատոնի հիմնական նպատակներն են երեխաների մոտ երաժշտության նկատմամբ սիրո և երաժշտական ճաշակի ձևավորումը, ինչպես նաև աճող սերնդի շրջանում գեղագիտական, մասնավորապես երաժշտության ոլորտում դաստիարակչական աշխատանքներ կազմակերպելը և շնորհալի երաժիշտ կատարողներ հայտնաբերելը: Փառատոնի շրջանակներում իրականացվող աշխատանքները նպաստում են Հայաստանում երաժշտարվեստի զարգացմանն  ու մասսայականացմանը:

Մրցույթ-փառատոնի կազմակերպիչներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամը և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը «Վերածնունդ» փառատոնն անցկացվում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո:

Մրցույթ-փառատոնին մասնակցում են Հայաստանի բոլոր մարզերի,   ինչպես նաև աշխարհի 22 երկրի /ԱՄՆ, Արգենտինա, Բելառուս, Եգիպտոս, Թուրքիա, Իրան, Լատվիա, Լիտվա, Լիբանան, ԼՂՀ, Հայաստան, Հարավային Կորեա, Հունաստան, Մեծ Բրիտանիա, Մոլդովա, Չեխիա, Չինաստան, Ռուսաստան, Վրաստան, Էստոնիա, Ֆրանսիա, Ուրուգվայ/ շուրջ 1100 պատանի և երիտասարդ երաժիշտ-կատարողներ, որոնք հանդես են գալիս նախապես ընտրված ծրագրերով:

Փառատոնի շրջանակներում կանցկացվի միջազգային գիտաժողով «Հայաստանը և համաշխարհային մշակույթը» թեմայով` նվիրված հայ մեծանուն կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի 90-ամյակին:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2