Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԹՎԻՆԻՆԳ ԾՐԱԳՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ
05/05/2011 10:28
Կիսվել

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԹՎԻՆԻՆԳ ԾՐԱԳՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

Երեկ՝ մայիսի 4-ին, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում (ՏՄՊՊՀ) տեղի ունեցավ Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի իրականացման գործընթացում մեկնարկած Թվինինգ (Twinning) ծրագրի ղեկավարների խորհրդի հերթական, թվով երկրորդ նիստը: ԻՆչպես տեղեկացնում են ՏՄՊՊՀ-ից` նիստին մասնակցում էին ԵՄ անդամ երկրների ծրագրի ղեկավարները. Գերմանիայից՝ Թվինինգ ծրագրի ղեկավար պարոն Փլեսինգը, Լիտվայից` ծրագրի փոխնախագահ պարոն Պայարսկասը, ինչպես նաև Թվինինգ ծրագրի մշտական խորհրդատու Գունդա Շումանը: Նիստին մասնակցում էին նաև ներկայացուցիչներ Հայաստանում ԵՄ պատվիրակության Երևանյան գրասենյակից և Աջակցություն Հայաստանում Թվինինգ և Թայեքս ծրագրերի կառավարման գործակալությունից:
Նիստի հիմնական թեմաներն էին` Եռամսյակային հաշվետվությունը, որն ամփոփում է նախորդ ամիսների ընթացքում իրականացված համատեղ գործողությունները, ինչպես նաև առաջիկայում իրականացվելիք միջոցառումների մանրամասների քննարկումը: Մասնավորապես, հարցեր առաջարդվեց Հանձնաժողովի ինստիտուցիոնալ կառուցվածքի վերաբերյալ և ներկայացվեց փորձագիտական գնահատման հաշվետությունը, քննարկումներ եղան նաև Տնտեսական զարգացման և համագործակցության կազմակերպության (OECD) մրցակցության հարցերով միջազգային ֆորումին  Հանձնաժողովի ներկայացուցիների մասնակցության և ծրագրի վերաբերյալ հանրության շրջանում իրազեկվածության բարելավմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ: 
Հանձնաժողովի նախագահի, Թվինինգ ծրագրի շահառու երկրի ղեկավար Ա.Շաբոյանի կողմից կարևորվեց հատկապես այն միջոցառումների կազմակերպումը, որոնք ծրագրով նախատեսված են զանգվածային լրատվամիջոցների շրջանում մրցակցության և պետական օժանդակության օրենսդրության կիրարկման առնչվող հարցերի վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը: 
Հիշեցնենք, որ Թվինինգ ծրագիրը մեկնարկել է ընթացիկ տարվա փետրվարին: Մրցակցությանն ու պետական օժանդակությանն առնչվող այս ծրագիրն իրականացվելու է 2011-2013 թվականներին: Իրականացվող ծրագրի վերջնական նպատակը ՀՀ-ում մրցակցային միջավայրի բարելավումն է: Ծրագիրը նախատեսում է նաեւ մրցակցության և պետական օժանդակության ոլորտում միջազգային համագործակցության ընդլայնում, մրցակցությանը և պետական օժանդակությանն առնչվող խնդիրների վերաբերյալ հանրության շրջանում քարոզչությա իրականացում:
AMP
11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85