Սոցիալական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
«ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ»-Ն ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒՄ Է «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՓԱՌԱՏՈՆ-ՄՐՑՈՒՅԹԸ
05/05/2011 13:28
Կիսվել

«ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ»-Ն ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒՄ Է «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՓԱՌԱՏՈՆ-ՄՐՑՈՒՅԹԸ

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ( «ՀԿԵ» ՓԲԸ) հովանավորում է «Վերածնունդ» երրորդ փառատոն-մրցույթը, որն այս տարի անցնում է Գյումրիում, մայիսի 5-ից 13-ը: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից: Նշենք, որ անցյալ տարի ընկերությունն նույնպես հովանավորել է փառատոն-մրցույթի աշխատանքները:

Փառատոնի մասնակիցներին ողջունել է «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլլինը, կարևորելով նման միջոցառումների մարզերում անցկացնելը: «Փառատոն-մրցույթը արդեն զբաղեցրել է իր տեղը միջազգային փառատոնների շարքում և տարեցտարի ավելանում է «Վերածնունդի» մասնակիցների թիվը: Համոզված եմ, որ երրորդ փառատոնից հետո կբացահայտվեն տաղանդավոր երաժիշտների, կատարողների նոր անուններ: Ուրախ եմ, որ ՀԿԵ-ն աջակցում է նոր տաղանդների բացահայտմանը: Այսօր է դրվում նրանց ապագա մեծ հաջողության հիմքը», – ասվում է Շայդուլլինի ողջույնի խոսքում: 

«Վերածնունդ» փառատոն-մրցույթը անցնում է Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ օրհնության և Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո: Այս տարի փառատոնին մասնակցում են երաժիշտ-կատարողներ 20 երկրից:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100 դուստր ընկերություն և իրականացնում է «Հայկական երկաթուղիների» կոնցեսիոն կառավարումն: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08