Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
ORANGE. ԱՆՎՃԱՐ ԶԱՆԳԵՐ` ՀԱՆԳՍՏՅԱՆ ՕՐԵՐԻՆ
05/05/2011 15:47
Կիսվել

ORANGE. ԱՆՎՃԱՐ ԶԱՆԳԵՐ` ՀԱՆԳՍՏՅԱՆ ՕՐԵՐԻՆ

Այսօրվանից, Orange-ի Խոսենք կանխավճարային ծառայության բոլոր սակագնային պլանների բաժանորդները, ամեն անգամ միանվագ լիցքավորելով հաշիվը 1000 և ավելի դրամով` կստանան անվճար րոպեներ շաբաթ և կիրակի օրերին Orange ցանցի ներսում զանգելու համար, լիցքավորման պահից 31 օրվա ընթացքում: Ընդ որում, որքան մեծ լինի լիցքավորված գումարը, այնքան ավելի շատ անվճար րոպեներ կտրամադրվեն բաժանորդին: Օրինակ, եթե բաժանորդը լիցքավորի իր հաշիվը 1000 դրամով, կստանա 100 անվճար րոպե Orange-ի բաժանորդների հետ խոսելու համար, 1500-ի դեպքում` 150, 2000-ի դեպքում` 200 և այսպես շարունակ:  Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

«Մեր ծառայությունների մեկնարկի օրից ճիշտ մեկ ու կես տարի է անցել և այս ամբողջ ընթացքում մենք բազմաթիվ անակնկալներ ենք ներկայացրել մեր բաժանորդներին, որի արդյունքում արդեն բաժանորդների կայուն բազա ունենք: Այսօր բացառություն չէ, և վստահ ենք, որ այս առաջարկը կհետաքրքրի կանխավճարային ծառայության մեր բոլոր բաժանորդներին», այս կապակցությամբ նշել է Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

«Մեր ցանկությունն է, որ շաբաթ և կիրակի օրերը մեր բաժանորդների համար վերածվեն իսկական տոնի և նրանք իսկապես վայելեն իրենց հանգիստը` չմտածելով ժամանակի մասին», – ընդգծել է Orange-ի Մարքեթինգի տնօեն Արամ Մկրտչյանը:

Այս առաջարկից օգտվելն ավելի հեշտ դարձնելու համար այսօրվանից Orange-ը լիցքավորման քարտերի շարքը համալրվեց ևս մեկով` 1000 դրամ արժողությամբ լիցքավորման քարտով, որն ունի մեկ ամիս վավերականության ակտիվ ժամկետ: Նոր լիցքավորման քարտն արդեն վաճառքում է և հասանելի կլինի թե Orange-ի 78 խանութներում և թե 7000-ից ավելի վաճառքի այլ կետերում:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01