Բիզնես

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
«ՅՈՒՆԻԲԱՆԿ»-Ը ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ՊՐՈՄՈ-ԿԵՏԵՐ ԲԱՑԵԼ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԽԱՆՈՒԹ-ՍՐԱՀՆԵՐՈՒՄ
05/05/2011 16:05
Կիսվել

«ՅՈՒՆԻԲԱՆԿ»-Ը ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ՊՐՈՄՈ-ԿԵՏԵՐ ԲԱՑԵԼ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԽԱՆՈՒԹ-ՍՐԱՀՆԵՐՈՒՄ

Ապրանքների ապառիկ վաճառքի վարկավորման պայմանների ներկայացման եւ տեղում հաճախորդներին անհրաժեշտ խորհրդատվություն մատուցելու նպատակով «Յունիբանկ»-ը նախատեսում է պրոմո-կետեր բացել «Նիքս» (ք. Երեւան, Սարյան 6-7), «Ֆայն» (ք.Երեւան, Սարյան 12), եւ «Քոմփաս» (ք.Երեւան, Սայաթ Նովա պող. 15) համակարգչային տեխնիկայի խանութ-սրահներում: Պրոմո-կետերի աշխատակիցները հաճախորդներին կպարզաբանեն վարկավորման գործընթացը եւ կօգնեն վարկային հայտի լրացման, ինչպես նաեւ  փաստաթղթերի ներկայացման գործում: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից:

Հիշեցնենք, որ նշված խանութներից համակարգչային տեխնիկա գնելու համար «Յունիբանկ»-ի կողմից տրամադրվող վարկերի տարեկան տոկոսադրույքը կազմում է սկսած 18 տոկոսից, ժամկետը` 24 ամիս, կանխավճարը` 0 տոկոս:  Վարկի տրամադրման համար անհրաժեշտ է ներկայացնել դիմում, անձնագիր, սոցիալական քարտ եւ տեղեկանք աշխատավայրից: Վարկի տրամադրման վերաբերյալ Բանկի որոշման մասին հաճախորդը կարող է տեղեկանալ հայտը ներկայացնելուց հետո առավելագույնը 40 րոպեի ընթացքում: 

«Ինչպես գիտեք, Յունիբանկը ռազմավարության առաջնահերթ ուղղություն է ընդունել մանրածախ բիզնեսի զարգացումը: Իսկ դա, առաջին հերթին, ենթադրում է ֆիզիկական անձանց համալիր  եւ որակյալ սպասարկման կազմակերպում: Այդ իսկ պատճառով, մենք, բացի մասնաճյուղային ցանցի շարունակական ընդլայնումից, ձեռնամուխ եղանք նաեւ պրոմո-կետերի բացմանը հենց առեւտրի կետերում: Մինչեւ տարեվերջ նախատեսում ենք շեշտակի ավելացնել նմանատիպ կետերի քանակը` ներգրավվելով այլ ոլորտներում եւս»,- նշեց «Յունիբանկ»-ի մանրածախ բիզնեսի գծով տնօրեն Մեսրոպ Հակոբյանը:  

2010թ.-ի արդյունքներով«Յունիբանկ»-ի վարկային ներդրումների 26,7 մլրդ դրամը կամ 35,5 տոկոսը  կազմել են ֆիզիկական անձանց տրամադրված վարկերը: Սպառողական վարկավորման ոլորտ ուղղված Բանկի ներդրումների ծավալը կազմել է 24 մլրդ դրամ, ինչը ՀՀ բանկային համակարգի լավագույն ցուցանիշն է: Հիշեցնենք, որ ներկա դրությամբ«Յունիբանկ»-ն ունի 35 մասնաճյուղ եւ ներկայացուցչություն Մոսկվայում: 
02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69