05/05/2011 17:45
ԿԲԱՐԵԼԱՎՎԻ ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՑՈՒՑԱՆԻՇԸ
Այսօր` մայիսի 5-ին, տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որի շրջանակներում գործադիրը հավանությունն է ստացել «Հարկերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու օրենքի նախագիծը, որով կընդլայնվի փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու շրջանակը` դրանով իսկ բարելավելով երկրի գործարար միջավայրի ցուցանիշը։
Հավանության է արժանացել նաև «Ներքին շուկայի պաշտպանության մասին» և ևս երկու օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որի նպատակն է ապահովել ոչ խտրական մոտեցում տեղական և ներմուծվող արտադրանքի նկատմամբ և խուսափել շահագրգիռ տարբեր երկրների կողմից Առևտրի համաշխարհային կազմակերպության շրջանակներում ՀՀ նկատմամբ հնարավոր առևտրային վեճերի նախաձեռնումից։ Նույն նպատակին կծառայի նաև կառավարության հավանությունն ստացած «Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը։
13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
Արծաթ
403.85
+1.98
17:31 13/12/24
16:13 13/12/24