Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
2011Թ. ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԾԱՎԱԼՆ ԱՃԵԼ Է 15,2%
06/05/2011 14:41
Կիսվել

2011Թ. ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԾԱՎԱԼՆ ԱՃԵԼ Է 15,2%

Համաձայն վիճակագրական տվյալների՝ 2011թ. առաջին եռամսյակում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ բեռնափոխադրումների ծավալը կազմել է 602,6 հազար տոննա, ինչը 15,2% գերազանցում է 2010թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից: Նշենք նաև, որ 2011թ. առաջին եռամսյակի բեռնափոխադրումների փաստացի ցուցանիշը 24,5% գերազանցում է հունվար-մարտի համար նախատեսված ծավալը /578,1 հազար տոննա/:

Արտահամնան հաղորդակցությունում ՀԿԵ-ի բեռնափոխադրումների ծավալը կազմել է 77,5 հազար տոննա, ինչը 13,3%-ով գերազանցում է 2010 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Բեռների անվանացուցակը բաշխված է հետեւյալ կերպ ` սև մետաղի ջարդոն (24886,57 տոննա), հանքաքար (28129,9 տոննա), գունավոր մետաղներ (9029,97 տոննա), շինարարական նյութ (6663,2 տոննա), ցեմենտ (4640 տոննա), սննդամթերք (1053,85 տոննա):

Ներմուծման հաղորդակցությունում 2011 թ. առաջին եռամսյակում տեղափոխվել է 261,9 հազար տոննա, ինչը 1,4%-ով գերազանցում է 2010 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Բեռների անվանացուցակում գերակշռում են` հացահատիկային բեռներ (95841,57 տոննա), նավթային բեռներ (63903,76  տոննա),  գունավոր մետաղներ (20862,3 տոննա), սննդամթերք (12089,3 տոննա):

Բեռնափոխադրումների ծավալի աճը տեղական հաղորդակցությունում 2011 թ. առաջին եռամսյակում կազմել է 34%, հասնելով 263,2 հազար տոննա: Բեռների անվանացուցակում գերակշռում են` հանքաքար (209159,9 տոննա), շինարարական նյութ (24097,79 տոննա), ցեմենտ (5920,65 տոննա):

Նշենք, որ 2011 թ. առաջին եռամսյակում բեռնափոխադրումների աճը պայմանավորված է ՀԿԵ-ի ճկուն սակագնային քաղաքականությամբ,մատուցվող ծառայությունների որակի աճով: 

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100 դուստր ընկերություն և իրականացնում է «Հայկական երկաթուղիների» կոնցեսիոն կառավարումն: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52