06/05/2011 15:44
ԻՐ «ԱՌԵՎՏՐԱՅԻՆ» ԱԿՏԻՎՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԶԻՋՈՒՄ Է ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻՆ
2011 թվականի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ԱՊՀ երկրներում գրանցվել է մանրածախ առևտրի համախառն ծավալների 6.4% աճ, ընդ որում միայն մարտին, տարեկան կտրվածքով, գրանցվել է ցուցանիշի 6.6% աճ, իսկ փետրվար ամսվա համեմատությամբ` 8.4% աճ: Նման տվյալներ է հրապարակել ԱՊՀ Միջպետական վիճակագրական կոմիտեն:
Ներկայացված տվյալների համաձայն, հաշվետու եռամսյակում մանրածախ առևտրի շրջանառոթյան ծավալների առավել մեծ աճ գրանցվել է Բելոռուսում (21.4%), իսկ առավել քիչ աճ ապահովել է Հայաստանը (1.7%): ԱՊՀ անդամ միակ երկիրը, որտեղ այս տարվա առաջին երեք ամիսների արդյունքներով գրանցվել է մանրածախ առևտրի շրջանառության ծավալների անկում, Ղրղստանն է (4.3% անկում):
Միևնույն ժամանակ, հաշվետու եռամսյակում մանրածախ առևտրի ծավալներն Ադրբեջանում աճել են 9%-ով, Ղազախստանում` 11,9%-ով, Ռուսաստանում` 4,7%-ով, Տաջիկստանում` 9,4%-ով, Ուզբեկստանում` 13,1%-ով, Ուկրաինայում` 13,5%-ով:
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
Արծաթ
648.3
-20.2
10:50 24/10/26
10:30 24/10/26
18:37 23/10/26
16:18 23/10/26
