Toshiba-ն դադարեցրել է ներդրումները ՌԴ-ում
Ճապոնական Toshiba Group-ը դադարեցրել է Ռուսաստանում ներդրումները Ուկրաինայում հատուկ գործողության ֆոնին: Այդ մասին ասվում է կորպորացիայի հայտարարության մեջ:
Բացի այդ, Toshiba-ն ժամանակավորապես դադարեցրել է պատվերների ընդունումը ՌԴ-ից:
«Մենք կշարունակենք հետեւել իրադրությանը եւ հույս ունենք, որ շուտով հակամարտությունը կդադարեցվի»,-ասվում է հայտարարության մեջ:
Ռուսաստանի բաժինը Toshiba-ի համախմբված հասույթում կազմում է շուրջ 0,2 տոկոս՝ ֆինանսական տարվա արդյունքներով, որն ավարտվել է 2022 թվականի մարտին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: