10/05/2011 17:43
ԴՈԼԱՐԱՅՆԱՑՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄՆԱԼ ՉԱՓԱԶԱՆՑ ԲԱՐՁՐ
Դոլարայնացման մակարդակը մեր հանրապետությունում շարունակում է մնալ բարձր: Այսօր մեր քաղաքացիները շարունակում են առավել շատ վստահել արտարժույթին, քան ազգային դրամին: Միևնույն ժամանակ, ՀՀ ԿԲ ապադոլարայնացմանն ուղղված միջոցառումները, բախվելով «թանկ» փողերի քաղաքականության հետ, չեն կարողանում ապահովել ցանկալի արդյունք: Արդյունքում, արտարժույթը մեր տնտեսությունում դեռևս ունի գերիշկող դիրք` մեր ազգային արժույթի նկատմամբ:
ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն, 2011 թվականի մարտին ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց արտարժույթով ավանդների տեսակարար կշիռը ռեզիդենտ ֆիզիկական անձանց ավանդների ընդհանուր ծավալում կազմել է 65.1%` տարեսկզբի համեմատությամբ գրանցելով աճ` 1 տոկոսային կետի սահմաններում: Միևնույն ժամանակ, ռեզիդենտ ֆիզիկական անձանց արտարժույթով ժամկետային ավանդների կշիռը ռեզիդենտ ֆիզիկական անձանց ընդհանուր ժամկետային ավանդներում կազմել է 78.9%, իսկ ցպահանջ ավանդների կշիռը ընդհանուր ցպահանջ ավանդներում` 59.9%:
Նշենք նաև, որ մարտ ամսվա դրությամբ ՀՀ ռեզիդենտ իրական հատվածին արտարժույթով տրամադրված վարկերի և ռեզիդենտ իրական հատվածին տրամադրված ընդհանուր վարկերի հարաբերակցությունն այս նույն ժամանակահատվածում կազմել է 58.5%, իսկ ՀՀ ռեզիդենտների արտարժութային ավանդների և փողի զանգվածի հարաբերակցությունը կազմել է 45.6%:
21/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.4
-0.05
Եվրո (EUR)
405.92
+0.81
Ռուբլի (RUR)
4.4121
+0.0379
Լարի (GEL)
139.19
-0.04
Արծաթ
663.46
-6.37
