2011Թ.-Ի ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՈՆՅԱԿԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 5.8%-ՈՎ, ԻՍԿ ՕՂՈՒ ԵՎ ԳԱՐԵՋՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԶԳԱԼԻ ԿՐՃԱՏՎԵԼ Է
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2011թ.-ի առաջին եռամսյակի ընթացքում Հայաստանում կոնյակի արտադրության ծավալներն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 5.8%-ով և կազմել 2 906.4 հազար լիտր:
Միևնույն ժամանակահատվածում օղու և օղու լիկյորի արտադրության ծավալները նվազել են 28.9%-ով և կազմել 946.5 հազար լիտր: Իսկ գարեջրի արտադրության ծավալները նվազել են 13.9%-ով և կազմել 1995.9 հազար լիտր: