11/05/2011 16:13
ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՀԱՅՏՆԻ ԳՈՐԾԱՐԱՐԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՀՐԱՎԻՐԱՏՈՄՍԸ ԿՎԱՃԱՌՎԻ ԱՃՈՒՐԴՈՒՄ
Աշխարհի ամենահարուստ ներդրող-գործարար Ուորեն Բաֆեթի հետ հանդիպման «տոմսը» կվաճառքի eBay-ում: Նախնական գինը սահմանվել է 25 հազար դոլար: Հատկանշական է, որ նման աճուրդ, որը կրում է բարեգործական բնույթ, կազմակերպվում է արդեն 12-րդ անգամ: Այս տարի Ուորեն Բաֆեթի հետ հանդիպման բացառիկ «հնարավորությունը» աճուրդում կհայտնվի արդեն հունիսի 5-10-ն ընկած ժամանակահատվածում: Յուրօրինակ հրավիրատոմսը նախատեսում է հանդիպում Նյու-Յորքի Smith & Wollensky հանրահայտ ռեստորանում, ընդ որում հրավիրատոմսի գնորդն «իրավունք է ստանում» այդ հանդիպմանը հրավիրել ևս 7 հյուր: Հրավիրատոմսի վաճառքից ստացված գումարն, ինչպես և նախորդ տարիներին, կտրամադրվի բարեգործական ծրագրերի իրականացմանը:
Նշենք, որ անցյալ տարի Berkshire Hathaway ներդրումային ընկերության սեփականատեր Ուորեն Բաֆետի հետ ճաշի հրավիրատոմսը աճուրդում վաճառվել էր 2.63 մլն դոլարով: Գնորդն այդ ժամանակ գերադասել էր մնալ անհայտ:
04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
Արծաթ
767.92
+22.12
10:50 05/09/26
10:30 05/09/26
19:47 04/09/26
