
Ռուսական ընկերությունները կմասնակցեն Երևանի մետրոպոլիտենի արդիականացմանը
Ռուսական ընկերությունները կմասնակցեն Երևանի մետրոպոլիտենի արդիականացմանը: Այս մասին «Ռիա նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը:
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ռուսական մի շարք ընկերություններ կներգրավվեն տրանսպորտի, մասնավորապես՝ Երևանի մետրոպոլիտենի, ինչպես նաև՝ լեռնահանքային ոլորտի արդիականացմանը: Հատուկ ուշադրություն է դարձվելու պղնձամոլիբդենային հանքավայրերի գործարկմանը»,-նշել է նա: