Տնտեսական

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Համարձակ քայլ՝ դեպի Արցախի էներգետիկ անկախություն․մեկնարկում է «Արևային Արցախ» նախագիծը
25/04/2022 18:23
Կիսվել

Համարձակ քայլ՝ դեպի Արցախի էներգետիկ անկախություն․մեկնարկում է «Արևային Արցախ» նախագիծը

«Shtigen» ընկերությունների խումբն Արցախ է ուղարկել 12 արևային ջրատաքացուցիչ՝ այսպիսով հայտարարելով «Արևային Արցախ» նախագծի մեկնարկի մասին։ Նախագծի նպատակն է, արևային էներգիան օգտագործելով, Արցախում հաստատել էներգետիկ անկախություն՝ թույլ չտալով, որ թշնամին տնօրինի էներգիայի ուղիների «փականները»։ 

Արցախում գործող 36 հէկ-երից 30-ը 44-օրյա պատերազմից հետո անցան թշնամու տիրապետության տակ։ Մինչև պատերազմն Արցախն էներգետիկ առումով ոչ միայն ինքնաբավ էր, այլև կարողանում էր էլեկտրաէներգիա արտահանել Հայաստան։ Այժմ պատկերը ճիշտ հակառակն է՝ Արցախն ապահովում է էլեկտրաէներգիայի ներքին սպառման 50 տոկոսը, իսկ մյուս 50-ը ներմուծվում է Հայաստանից։

«300 լիտր տարողությամբ 1 արևային ջրատաքացուցիչը 1 օրում խնայում է 16 ԿՎՏ/ժ Էլեկտրաէներգիա։ Եթե Ստեփանակերտի 10 000 տներում ու բնակարաններում տեղադրվեն արևային ջրատաքացուցիչներ, այդ թիվը տարեկան կստացվի 58 միլիոն ԿՎՏ/ժ, հետևաբար 40-65 տոկոսով  կխնայվի Սարսանգի ջրամբարի թողունակությունը»,- ասում է «Shtigen» ընկերությունների խմբի հիմնադիր տնօրեն Հայկ Շեկյանը՝ կոչ անելով հայրենակիցներին միանալ նախաձեռնությանը։

Դեռևս 2019 թ․ «Shtigen» ընկերությունների խումբը Ստեփանակերտում կազմակերպել էր «Արևային Արցախ» խորագրով համաժողով, որի նպատակն էր Արցախում հասանելի դարձնել արևային էներգիայի ընձեռած հնարավորությունները՝ նպաստելով ոլորտի զարգացմանը։ 2019-ից մեկնարկած գործընթացն, այսպիսով, «Արևային Արցախ» նախագծի ներքո համակարգային դրսևորում է ստանում։

«Shtigen» ընկերությունը հիմնադրվել է 2011 թ․՝ նպատակ ունենալով խնայող և անվտանգ էներգետիկ համակարգերն ու տեխնոլոգիական լուծումները հասանելի դարձնել աշխարհի յուրաքանչյուր բնակչի։  «Shtigen»-ը ՀՀ արևային էներգետիկայի շուկայի առաջատարներից է, ՀՀ առաջին 500 խոշոր հարկատուներից։  

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75